Թենգիզ (ղազ.՝ Теңіз), դառնաղի լիճ Ղազախստանի Ցելինոգրադի մարզում։ Մակերեսը 1590 կմ2 է, խորությունը մինչև 8 մ։ Լիճն է թափվում Նուրա գետը։

Թենգիզ
Теңіз көлі

Թենգիզ լճի արբանյակային քարտեզ
50°25′39″ հս․. լ. 68°55′22″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Կենտրոնական Ասիա
Երկիր Ղազախստան Ղազախստան
Տեսակ աղի
Հայելու բացարձակ բարձրությունը 304 մ
Ավազանի մակերեսը 1590 կմ²
Ամենամեծ խորությունը 8 մ
Պարզությունը 0,5—4,0 մ
Վիքիպահեստում

Այն գտնվում է տեկտոնական խոռոչի մեջ։ Տարածք — 1590 կմ², երկարությունը — 74,4 կմ, լայնություն — 40,2 կմ, խորությունը— մինչև 7,75 մ։ Թենգիզ լճի մեջ են թափվում հետևյալ գետերը՝ Նուրա, Կուլանոտպենս(Կուլանոտպենս)։ Որոշ տարիների Թենիզի զգալի մասը ցամաքում է։ Այս գետի ջուրը պարունակում է միրաբիլիտ աղ։ Թենգիզ լիճը բավականին մեծ է, այն երեք անգամ մեծ է, քան Բոդենսե լիճը։ Այն ունի շատ կղզիներ։

Հյուսիսային, հյուսիս-արևմտյան, արևմտյան մասերից հարավային հատվածները նրբորեն քանդվում են, հարավային և հարավ-արևմտյան մասերում `մինչև 1,5-2,0 մ բարձրության վրա գտնվող ավազի շերտով։ Դեկտեմբերի առաջին շաբաթվա մեջ գետը սառչում է, իսկ մարտից սկսվում է բացվել՝ կախված օդի տաքացման աստիճանից։

Լճի էկոհամակարգը խմբագրել

 
Թենգիզ լիճը ջրառատ ժամանակ (1998 թ. սեպտեմբերի 15-ին)

Կլանոտպես և Նուրա գետերի դելտայում առաջանում են ջրային կուտակումներ, (որոնք հետագայում թափվում են Տենգիզ լիճը), ձևավորում են Տենգիզ -Կուրղալդժինյան լճերի համակարգ։

1968 թվականից լիճը համարվում է պահպանվող տարածք, իսկ 2008 թվականից գտնվում է Հանրապետության պետական կառույցների շարքում և համարվում է «Կորգդաղիի պետական բնապահպանական արգելոց»։

Թենիզի ջրի պարունակությունը կազմում է մոտ 50 - 200 գր. աղի մեկ լիտրի համար։ Լճի մեջ ձկներ չկան, սակայն երբեմն ալիքներն ափ են նետում մեծ քանակությամբ ձկների կույտեր, որոնք այստեղ են հասել գետերի դելտայից։ Թենգիզ լիճը ունի շուրջ քսան մեկուսացված կղզյակներ, որոնց մի մասը համարվում է հարմար վայր փախստականների համար վարդագույն ֆլամինգո։ В период 2006—2011 թվականներին հաշվվում էին շուրջ 45 հազար այդպիսի փախստականներ։ К 2015 թ. այդ թիվը կրճատվեց ( 15 հազ. ոչ ավել)։ Հատկանշական է, որ այն համալրող գետերից շատերն էլ ունեն ջրլող թռչուններ, որոնք նույնպես համարվում են վերացող (սագեր, բադեր) և մտել են կարմիր գրքի մեջ։ Այս տարածաշրջանում հաշվառված են 180-ից ավելի ջրային և ավելի քան 350 տեսակ ցամաքային բույսեր։ Այստեղ ապրող 350 թռչնատեսակներից 180-ը համարվում են ցամաքա-ջրային։ Հանդիպում են նաև սայգակներ, որոնք նույնպես պահպանվում են պետականորեն։

Անվանում խմբագրել

Անվանումն առաջացել է թյուրքերեն թենգիզ (դենգիզ) «ծով, լիճ» հասարակ անունից։ Գրականության մեջ հայտնի է նաև Դենգիզ անունով [1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենգիզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 169