Սարիսու, գետ Ղազախստանում՝ Ջեզկազգանի և Կզըլ Օրդայի մարզերում։ Երկարությունը 671 կիլոմետր է, ավազանը՝ 81600 քառակուսի կիլոմետր։ Առաջանում է Ժաման Սարիսու և Ժաքսի Սարրսու գետերի միախառնումից, հոսում Ղազախական մանրաբլուրների սահմաններով հարավ արևմուտք և կորչում Բետպակ Դալա անապատում։ Սնումը ձնային է։ Ջրերն օգտագործվում են արդյունաբերության, ջրամատակարարման և ոռոգման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|