Ձվային տարտ (չինարեն՝ 蛋撻), չինական խոհանոցում կրեմային տարտի տեսակ, որն առաջացել է անգլիական կրեմային տարտից և պորտուգալական պաշտել դե նատայից։ Կերակրատեսակը բաղկացած է խմորի արտաքին շերտից, որը լցոնված է ձվային կրեմով։ Ձվային տարտերը հաճախ մատուցվում են դիմ սամ ռեստորաններում, չինական հացաբուլկեղենի խանութներում և չա չան տեն սրճարաններում (հոնկոնգյան ոճով սրճարաններ)[2]։

Ձվային տարտ
Ենթատեսակթխվածք, կերակուր և dim sum?
Առաջացման երկիր Միացյալ Թագավորություն[1]
 Egg tarts Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ձվային տարտը սկսել է վաճառվել 20-րդ դարի սկզբին Գուանչժոուում (Կանտոն) և Գուանդուն նահանգում՝ ոգեշնչվելով եվրոպական կրեմային տարտերից։ Գուանչժոուի կարգավիճակը՝ որպես եվրոպացի առևտրականներին հասանելի միակ նավահանգիստ, հանգեցրել է կանտոնական խոհանոցի ընդլայնմանը՝ ունենալով արտաքին շատ ազդեցություններ[3]։ Երբ Գուանչժոուի տնտեսությունը զարգացել է առևտրի և եվրոպական տերությունների հետ շփման արդյունքում, քաղաքի արևմտյան ոճի խանութների հրուշակագործներին ստիպել են նոր ու տպավորիչ ուտեստներ մտածել, որպեսզի գրավեն հաճախորդներին։ Այսպիսով ձվային տարտերի տեսակները՝ ոգեշնչված Եվրոպայից և պատրաստված խոզի ճարպով շերտավոր խմորով և շոգեխաշված ձվի պուդինգի նման միջուկով (燉蛋), այն ժամանակ պատրաստվել են խանութներում և դարձել «Շաբաթվա առանձնահատուկ» ուտեստ[4]։

Մեր օրերում Չինաստանում կա ձվային տարտի 2 հիմնական տեսակ։ Մի տեսակը, որը ստեղծվել է մոտ 1927 թվականին Գուանչժոուի Ժեն Գուան ռեստորանում (真光酒樓), նման է Գուանչժոուի և Հոնկոնգի այսօրվա հայտնի ձվային տարտերին։ Մյուս տեսակը ստեղծվել է Մակաոյում և պաշտել դե նատայի մակաոյական տարբերակն է, քանի որ Մակաոն այն ժամանակ եղել է Պորտուգալիայի գաղութ։

Տեսակներ խմբագրել

Հոնկոնգյան խմբագրել

 
Հոնկոնգյան ոճով ձվային տարտ

Ձվային տարտերը ներմուծվել են Հոնկոնգ Գուանչժոուի միջոցով 1940-ականներին, բայց ի սկզբանե դրանք եղել են միայն արևմտյան ոճի բարձրակարգ ռեստորաններում։ 1960-ականներին չա չա տենը սկսեց մատուցել ձվային տարտեր՝ խմորեղենը հանրածանոթ դարձնելով Հոնկոնգի բնակչության բանվոր դասակարգին[5][6]։

Հոնկոնգյան ձվային տարտերը հիմնականում ավելի փոքր են և մատուցվում են 2-3 հատով, ի տարբերություն Գուանչժոուի սկզբնական ձվային տարտերի, որոնք ավելի մեծ էին և կարող էին մատուցվել մեկ հատով։ Կրեմի միջուկը կարող է լինել շոկոլադի, կանաչ թեյի կամ թռչնի ուտելի բնի համով, իսկ արտաքին շերտը կարող է պատրաստվել խմորով[4][5][7]։

2014 թվականի հունիսին ձվային տարտի պատրաստման տեխնիկան պաշտոնապես ներառվել է Հոնկոնգի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում[8]։

Մակաոյական խմբագրել

 
Մակաոյական ոճով պաշտել դե նատա

1989 թվականին բրիտանացի դեղագործ Էնդրյու Ստաուն և նրա կինը՝ Մարգարիտ Ուոնգը, Կոլոանում բացել են Լորդ Ստաուի հացաբուլկեղենի խանութը, որտեղ վաճառել են պորտուգալական տարտեր, որոնք պաշտել դե նատայի կրկնօրինակն էին[9]։ Այս տեսակը պորտուգալական տարտն է (չինարեն՝ 葡撻)[10][11]։ 1999 թվականին Ուոնգը բաղադրատոմսը վաճառել է KFC-ին, որն էլ հետո մակաոյական ոճի պաշտել դե նատան ներմուծել է Ասիայի մյուս հատվածներ, ներառյալ Սինգապուրը և Թայվանը[5][12]։

Ի տարբերություն հոնկոնգյան ոճով ձվային տարտերի, մակաոյական ոճով ձվային տարտերն ունեն կարամելացված դարչնագույն վերին շերտ[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bbcgoodfood.com/recipes/custard-tarts
  2. «The origin of egg tarts | Compadre Cooking School». Compadre Cooking School Traditional Portuguese Cuisine Gastronomy Lessons (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  3. «除了奶茶,還有蛋撻 - 香港文匯報». Wen Wei Po (չինարեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  4. 4,0 4,1 «Hong Kong egg tarts are not vegetarian – and here's why». South China Morning Post (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 «澳門蛋撻的背後:夫妻離婚,肯德基爺爺竟成最大贏家!» (Chinese (Taiwan)). Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  6. Gao, Sally. «Everything You Need To Know About The Hong Kong Egg Tart». Culture Trip. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Fulton, Michaela. «Hong Kong's Top 10 Baked Goods And Pastries». Culture Trip. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. «非物質文化遺產普查 菠蘿包蛋撻上榜». orientaldaily.on.cc. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  9. «How a British pharmacist-turned-baker sold Macau's most edible icon: version of the Portuguese egg tart». South China Morning Post (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 13. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. 10,0 10,1 «The borrowed origin of Macau's Portuguese egg tarts». Taipei Times. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. Jamshed, Zahra (2019 թ․ հոկտեմբերի 22). «'Like the tart, I never change': The secret behind Macao's most famous dessert is to copy». CNN Travel (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. Loh, Larry. «KFC brings Macau-style egg tarts to Singapore | CNN Travel» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.