Ձոնի (ճապ. 雑煮 дзо:ни), օձոնի[1][2], օ-ձոնի[3][4], ճապոնական ճաշատեսակ, ապուր պատրաստված բրնձի մոչի բլիթներով[5], ճապոնական Ամանորի անփոխարինելի ուտեստներից է[6]։

Ձոնի
Ենթատեսակճապոնական ապուրներ և Ամանորյա ուտեստ
Առաջացման երկիր Ճապոնիա
 Zoni Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Ճաշատեսակի անունը բառացիորեն նշանակում է «խառը եփուկ»[4], «շոգեխաշած խառնուրդ»[7] և ցույց է տալիս դրա պատրաստման եղանակը։ Ապուրի մեջ օգտագործվող մոչիի բաղադրիչները, համեմունքները կարող են տարբեր լինել՝ կախված տարածաշրջանից[8]։ Ճապոնիայում այն ​​համարվում է ամանորյա ուտեստ[9], որը ավանդաբար մատուցվում է մեկ բաժակ համեմված տաք սակեից հետո (օտոսո) և սկսվում է ամանորյա նախաճաշը[10]։ Լրացուցիչ բաղադրիչները կարող են ներառել տարբեր բանջարեղեն, ձուկ, հավ, խոտաբույսեր, չորացրած սկումբրիա, ջրիմուռներ, սունկ, խեցեմորթ, լոբի, կաթնաշոռ (տոֆու) և այլն։ Մատուցվում է լաքապատ, կերամիկական, ճենապակյա ամանների մեջ[4]։ Ապուրն ուտում են տաք վիճակում՝ փայտիկներով, սակայն ժամանակի ընթացքում սկսել են գործածել նաև պատառաքաղներ ու գդալներ[11]։

Ավանդույթ խմբագրել

Նախկինում Ճապոնիայի կենտրոնում և արևմուտքում ապուրը եփում էին Նոր տարվա առաջին առավոտյան և մատուցում առաջին ամսվա 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ, 15-րդ և 20-րդ օրերին։ 7-րդ և 15-րդ օրերին այն խառնում էին բրնձի շիլայի հետ[4]։ Որոշ ընտանիքներում ապուր էին մատուցում Նոր տարվա առաջին հինգ օրերին։ Ճապոնացի խոհարար Սոնոկա Սակայը գրել է ձոնիի հետ կապված ամանորյա ավանդույթների մասին. «Ապուրի հետ մատուցելու համար ես պատրաստում եմ 6-7 ավանդական ամանորյա օսեչի ուտեստներ, որոնք խորհրդանշում են պտղաբերություն (ձու, լոբի), տոկունություն և ճկունություն (մոչի), երջանկություն (կոմբու), առաջընթաց (լոտոսի արմատ), կրակ (գազար), մաքրություն (դայկոն) և այն, ինչը թույլ է տալիս ամուր կանգնել մեր ոտքերի վրա (արմատապտուղներ)[2]։ Ըստ ճապոնացի խոհարար Սիձուո Ցոձիի՝ ճապոնացիների համար ձոնին նույն նշանակությունն ունի, ինչ հնդկահավը (որը, սկզբունքորեն, կարելի է եփել տարվա ցանկացած ժամանակ) ԱՄՆ-ում Գոհաբանության կամ Սուրբ Ծննդի օրը, բայց մոչիով ապուրը ասոցացվում է Ամանորյա տոնակատարությունների հետ[1]։

Ենթադրվում է, որ ձոնին ի սկզբանե եղել է սամուրայական դաշտային խոհանոցի ճաշատեսակ, որը պատրաստվում էր (ոչ միայն Ամանորի համար) բրնձե բլիթներից, բանջարեղենից և ռազմական ճամբարներում չորացրած մթերքներից։ Հետագայում այն ​​դադարել է լինել բացառապես սամուրայների համար նախատեսված կերակուր՝ դառնալով ժողովրդիմեջ տարածված ուտեստ։ Ամանորին ձոնի ուտելու ավանդույթը, ենթադրաբար, սկիզբ է առել Մուրոմաչիի ժամանակաշրջանից, երբ այն պատրաստվում էր որպես աստվածների ընծա։ Սակայն տեղեկություններ կան, որ ավելի ուշ՝ Էդոյի ժամանակաշրջանում, ձոնի պատրաստել են ոչ միայն Ամանորի տոնակատարությունների, այլև՝ այլ ժամանակներում[8][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Цудзи, 2010
  2. 2,0 2,1 Сакаи, 2021, էջ 251
  3. Кадзуко, Фукуока, 2004, էջ 149
  4. 4,0 4,1 4,2 4,3 Коллектив авторов, 1985, էջ 156
  5. «美保湾 (Miho-wan)». Dijitaru daijisen (Japanese). Tokyo: Shogakukan. 2012. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) «Источник». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. Коллектив авторов, 1985, էջ 143
  7. Цудзи, 2010, էջ 389
  8. 8,0 8,1 語源由来辞典 (2007 թ․ դեկտեմբերի 17). «雑煮/ぞうに». 語源由来辞典 (ճապոներեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. «Zōni». Encyclopedia of Japan. Tokyo: Shogakukan. 2012. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին. «Источник». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. Кадзуко, Фукуока, 2004
  11. Цудзи, 2010, էջ 391
  12. «Tone-gawa». Nihon Kokugo Daijiten (Japanese). Tokyo: Shogakukan. 2012. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) «Источник». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Кадзуко, Эми; Фукуока Ясуко Практическая энциклопедия японской кухни. Традиции, кулинарные приёмы, продукты, рецепты. — М.: Аркаим, 2004. — 255 с. — (Миллион меню). — ISBN 978-5-8029-2601-7
  • Коллектив авторов Календарные обычаи и обряды народов Восточной Азии. Новый год / Отв. ред. Р. Ш. Джарылгасинова, М. В. Крюков. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1985. — 264 с.
  • Сакаи, Соноко Японская домашняя кухня : простые блюда, оригинальный вкус / Пер. с англ. О. Ивенской. — М.: Эксмо, 2021. — 304 с. — (Кулинария. Весь мир на твоей кухне). — ISBN 978-5-04-109260-3
  • Цудзи, Сидзуо Японская кухня: изысканная простота / Пер. с англ. Е. Н. Кручины. — М.: Издательство BBPG, 2010. — 576 с. — ISBN 978-5-93679-113-0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձոնի» հոդվածին։