Ձնծաղիկ (հեռուստասերիալ)

«Ձնծաղիկ » (կորեերեն՝ 설강화, հանջա՝ 雪降花, անգլ.՝ Snowdrop), հարավկորեական հեռուստասերիալ, որի դերերում են՝ Ջոն Հե Ինը, Քիմ Ջիսուն, Չան Սին Չոն, Յուն Սե Ահը, Քիմ Հե Յունը և Ջոնգ Յու Ջինը։ Պրեմիերան տեղի է ոնեցել JTBC հեռուստաալիքով՝ 2021 թվականին[1]։

Ձնծաղիկ
Ժանրմելոդրամա, suspense film?, էքշն սերիալ, թրիլլեր հեռուստասերիալ, հեռուստասերիալ սիրո մասին և historical television program?
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
Գլխավոր
դերերում
Ջոնգ Հե Ին, Քիմ Ջի Սու, Հու Ին Նա, Jang Seung-jo?, Yoon Se-ah?, Կիմ Հե Յուն և Ջոնգ Յու Ջին
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էդեկտեմբերի 18, 2021-ից հունվարի 30, 2022
ՀեռուստաալիքJTBC և Դիսնեյ+
ԸնկերությունJTBC
ԴիստրիբյուտորSLL?
ՆախորդInspector Koo?
ՀաջորդForecasting Love and Weather?
Պաշտոնական կայքէջ

Սինոփսիս խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում 1987 թվականին, «Ձնծաղիկը» պատմում է Իմ Սու Հոյի (Ջոն Հե Ին)՝ հեղինակավոր համալսարանի ուսանողի, որը մի օր արյունոտված հանկարծակի հայտնվում է կանանց հանրակացարանում, և Ըն Յուն Չոյի (Քիմ Ջիսու) ՝ կենսուրախ և սիրելի ուսանողուհու պատմությունը, որը թաքցնում է տղային և հոգ է տանում նրա մասին, նույնիսկ երբ գտնվում է սերտ հսկողության տակ։

Դերերում խմբագրել

  • Ջոն Հե Ին՝ Իմ Սու Հո, քոլեջի ուսանող, որը մեծացել է Գերմանիայում և գաղտնիք է թաքցնում։
  • Քիմ Ջիսու՝ Ըն Յուն Չո, քոլեջի ուսանողուհի, որը առաջին հայացքից սիրահարվում է Սուհոյին։
  • Չան Սին Չո՝ Լի Կան Մու, Ազգային հետախուզական գործակալության թիմի ղեկավար, որը միշտ հետևում է կանոններին։
  • Յուն Սե Ահ՝ Պի Սըն Հի, Hosoo Women's University համալսարանի հանրակացարանի դաստիարակչուհի։
  • Քիմ Հե Յուն՝ Քայ Բուն Օկ, հեռախոսային օպերատոր, որը, ֆինանսական խնդիրների պատճառով, չի կարողացել ընդունվել համալսարան։
  • Ջոնգ Յու Ջին՝ Չան Հա Նա, Ազգային հետախուզական գործակալության իմպուլսիվ, սակայն ջերմ գործակալ։

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

Հեռուստասերիալի վաղ աշխատանքային անվանումն էր «Leehwa Women's University Dormitory»[2]։ Սցենարի հեղինակն է Յու Հյոն Մին, իսկ ռեժիսորը՝ Չո Հյոն Տակը, որը «Ձնծաղիկը» դարձնում է նրանց երկրորդ համատեղ աշխատանքը «Երկնային ամրոց» (2018-2019) հեռուստասերիալից հետո[3]։ Հեռուստասերիալի հիմք է հանդիսացել Հյուսիսային Կորեայում քաղաքական բանտային ճամբարից փախչած մարդու հիշողությունները[4]։

Քասթինգ խմբագրել

2020 թվականի հունիսի 18-ին «Joy News 24» լրատվամիջոցը հաղորդել է, որ Քիմ Հե Յունը, որը հայտնի է դարձել «Երկնային ամրոց» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, բանակցություններ է վարում հեռուստասերիալում գլխավոր դեր կատարելու համար․ նրա գործակալությունը հաստատեց, որ նա վերանայել է առաջարկը[5]։ Օգոստոսի 18-ին «MyDaily»-ն հաղորդեց, որ Քիմ Ջիսուն ընտրվել է որպես հեռուստասերիալի գլխավոր դերասանուհիներից մեկը[6][7]։ Այս լուրը հաստատել է Ջիսուի գործակալությունը՝ YG Entertainment[8][9]։ Օգոստոսի 24-ին հաստատվել է, որ Քիմ Հե Յունը, Ջիսուի հետ միասին, գլխավոր դեր է կատարելու[10] և հաղորդվել է, որ Ջոն Հե Ինը առաջարկություն է ստացել, սակայն դեռ վերանայում է այն[11]։ Չան Սին Չոն դերասանական կազմին պաշտոնապես միացել է օգոստոսի 26-ին[12][13], նրան հետևել են Ջոնգ Յու Ջինը սեպտեմբերի 17-ին[14] և Յուն Սե Ահը սեպտեմբերի 18-ին[15]։ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին JTBC-ն հաստատել է հեռուստասերիալի դերասանական կազմը և հերոսների մասին մանրամասները[16]։

Նկարահանումներ խմբագրել

2020 թվականի վերջին նկարահանումները ժամանակավորապես դադարեցվել են այն բանից հետո, երբ երկրորդ պլանի դերասաններից մեկի՝ COVID-19-ի թեստավորումը դրական է եղել[17][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Moon, Ji-yeon (2020 թ․ հոկտեմբերի 5). «[공식] 정해인X지수→장승조·윤세아·김혜윤·정유진, '설강화' 캐스팅 확정». Sports Chosun (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «Kim Hye-yoon, BLACKPINK Jisoo and Jung Hae-in in "Snowdrop"». HanCinema. 2020 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Hong, Shin-ik (2020 թ․ օգոստոսի 18). «Jisoo (Blackpink) confirms playing lead role in new drama of "SKY Castle" director-scriptwriter duo». JTBC Plus. V Live. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  4. Kim, Soo-yeon (2020 թ․ օգոստոսի 24). «김혜윤에 블랙핑크 지수·정해인까지…'설강화' 어떤 작품이길래». Hankyung (կորեերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Lee, Ho-yeon (2020 թ․ հունիսի 18). «김혜윤 측 "'설강화' 검토 중"…'SKY캐슬' 제작진과 재회하나 [공식]». Hankook Ilbo (կորեերեն). Naver. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  6. Park, Yoon-jin (2020 թ․ օգոստոսի 18). «[단독] 블랙핑크 지수, '설강화' 전격 캐스팅…주연 꿰찼다». MyDaily (կորեերեն). Naver. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  7. Lee, Jae-lim (2020 թ․ օգոստոսի 18). «Blackpink's Jisoo lands leading role in upcoming drama series». Korea JoongAng Daily. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «BLACKPINK Jisoo to Star in "Snowdrop"». HanCinema. 2020 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  9. Ko, Dong-hwan (2020 թ․ օգոստոսի 20). «Will BLACKPINK's Jisoo enter acting hall of fame?». The Korea Times. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  10. Park, Soo-in (2020 թ․ օգոստոսի 24). «김혜윤 '설강화' 주연 캐스팅 'SKY 캐슬' 제작진과 재회(공식)». Newsen (կորեերեն). Naver. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  11. Kwak, Yeon-soo (2020 թ․ օգոստոսի 24). «정해인 측 "'설강화' 캐스팅? 검토 중인 작품 중 하나" [공식]». Sports Donga (կորեերեն). Naver. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  12. Moon, Ji-yeon (2020 թ․ օգոստոսի 26). «[단독] 장승조 '모범형사'대박→ '설강화' 주연 합류..'SKY캐슬' 제작진 만난다». Sports Chosun (կորեերեն). Naver. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  13. Kwak, Hyun-soo (2020 թ․ օգոստոսի 26). «장승조 측 "'설강화' 주연 합류 맞아"…지수·김혜윤과 호흡 [공식]». Sports Donga (կորեերեն). Naver. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  14. Hong, Se-young (2020 թ․ սեպտեմբերի 17). «[단독] 정유진 '설강화' 출연, 블랙핑크 지수·김혜윤과 호흡». Sports Donga (կորեերեն). Naver. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. Jang, A-reum (2020 թ․ սեպտեմբերի 18). «[단독] 윤세아, '설강화' 합류…'SKY캐슬' 작가·감독과 재회». News1 (կորեերեն). Naver. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. Kim, Young-jin (2020 թ․ հոկտեմբերի 7). «Jung Hae-in, Jisoo and Yoon Se-ah Team Up for "Snowdrop"». HanCinema. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  17. Hyung, Hye-sun (2020 թ․ նոյեմբերի 24). «"Snowdrop" Seizes Production Due to Contact With COVID-19». HanCinema. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  18. Kwak, Yeon-soo (2020 թ․ նոյեմբերի 26). «Film events, TV productions halted by COVID-19 resurgence». The Korea Times. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել