Ձնագնդի (հանգըլ: 최선의 삶; հանջա: ; կոր․ նոր ռոմ․: Choiseon-eui), 2020 թվականին նկարահանված կորեական երիտասարդական ֆիլմ, ստեղծված Լի Վու Ջոնի կողմից[1]։ Ֆիլմը ադապտացված է Լիմ Սոլահի «Ավելի լավ կյանք» ստեղծագործությունից, պատմում է երեք լավագույն դպրոցական ընկերուհիների մասին, ովքեր փախչում են ՝ գտնելու իրենց ենթադրյալ խնդիրների պատասխանները[2]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բուսանի 25-րդ միջազգային կինոփառատոնում, որը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-30-ը[3]։ Ֆիլմը մեծ էկրաններին ցուցադրվել է 2021 թվականի սեպտեմբերի 1-ին[4]։

Ձնագնդի
կորեերեն՝ 최선의 삶
Երկիր Հարավային Կորեա
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում
Լեզուկորեերեն
ՌեժիսորLee Woo-jung?
ԴերակատարներՊան Մինա և Shim Dal-ki?

Դերերում խմբագրել

  • Պան Մինան՝ Կան Իի դերում[5]
  • Շիմ Դալգին՝ Արամի դերում[6]
  • Հան Սընմինը՝ Յոն Սոյոնի դերում
  • Յուն Հերի

Ստեղծում խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 30-ին հաստատվեց, որ Պան Մինան կնկարահանվի Լիմ Սոլահի «Ավելի լավ կյանք »վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում։ 2015 թվականին ստեղծագործությունն արժանացել է 4-րդ Մունհակդոննե համալսարանի լավագույն վեպ մրցանակին[7]։

Թողարկում խմբագրել

«Ձնագնդի» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բուսանի 25-րդ միջազգային կինոփառատոնում, որը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-30-ը[3]։ Ֆիլմը հրավիրվել է Նյու Յորքի ասիական 20-րդ կինոփառատոնին ՝ փառատոնի «հաջորդ/հիմա» բաժնի շրջանակներում։ Երկշաբաթյա փառատոնը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 6-ից 22-ը Նյու Յորքում։ Ֆիլմը ցուցադրվել է Beatrice և SVA կինոթատրոններում 2021 թվականի օգոստոսի 15-ին[8]։

Ֆիլմը հրավիրվել է Սեուլի 46-րդ անկախ կինոյի փառատոնին ՝ «նոր ընտրություն» բաժնում[9], 9-րդ Մուջու մաունթին կինոփառատոնում և Սեուլի 23-րդ Կանանց միջազգային կինոփառատոնում ՝ «բացահայտումների մրցույթ» բաժնում։ Այն ցուցադրվել է Megabox Sangam World Cup Stadium 4 մարզադաշտում 2021 թվականի օգոստոսի 29-ին[10]։ Ֆիլմը կինոթատրոններում սկսել են ցուցադրել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից[11]։

Ընդունում խմբագրել

Շահույթ խմբագրել

Ֆիլմը ցուցադրվել է աշխարհի 101 էկրաններին։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ 10,508 ցուցադրումներից ֆիլմն աշխատել է 78,076 ամերիկյան դոլար[12][13]։

Քննադատություններ խմբագրել

Փանոս Կոցատանասիսը, ով գրախոսում է HanCinema-ի համար, գրել է, որ Լի ՈՒջոնը ֆիլմը նկարահանել է երկու հիմնական տարրերով ՝ իռացիոնալություն և բռնություն։ Նրա կարծիքով ՝ Լի Ջե Վուի օպերատորական աշխատանքը միջին է եղել, իսկ ֆիլմի զարգացումները՝ դանդաղ, մոնտաժի պատճառով։ Կոցատանասիսը բարձր է գնահատել գլխավոր դերասանների կատարումները և գրախոսությունն ավարտել է հետևյալով. ««Ձնագնդին» ունի իր արժանիքները. սցենարի որոշ հատվածները, դերասանական խաղը և մի շարք մեկնաբանություններ շատ լավ են փոխանցվել»[14]։

Ohmy News-ի Լի Սոն Պիլը, ֆիլմը գնահատելով 5-ից 3,5 միավոր, գրել է, որ ֆիլմը փորձել է հաղորդակցվել հանդիսատեսի հետ ՝ խորանալով երեք ավագ դպրոցի աղջիկների կյանքի մեջ, ովքեր խախտել են հասարակության կողմից ընդունված կանոններն ու ակնկալիքները։ Իր զեկույցը Լի Սոն Պիլն ավարտում է հետևյալով. «Ֆիլմը ներկայացնում է բարդ հույզերի փոթորիկ»[15]։

The Fact-ի Լի Հան Լիմը, վերանայելով ֆիլմը, նշել է, որ ֆիլմը սկսվում է որպես գլխավոր հերոսի ինքնակենսագրական օրագիր։ Նա գովաբանել է դերասանական կատարումները։ Լին, ֆիլմն անվանելով «հիշարժան, անկախ գեղարվեստական ֆիլմ», գրել է. «Զգացմունքային տատանումները, որը Կան Յին ցուցադրում է ֆիլմի ավարտին, չափազանց իրատեսական են և ցնցող»[16]։

Cine21-ի Լի Չժու Հյունը, որը վերանայել է Ֆիլմը, բարձր է գնահատել շարժական տեսախցիկի օպերատորական աշխատանքը, որը թույլ է տվել ֆիքսել դեռահաս աղջիկների դեմքի արտահայտություններն ու գործողությունները պարզ, բայց վառ ձևով։ Բարձր գնահատելով առաջին պլանի դերասանուհիների խաղը ՝ Լին գրել է. «Ֆիլմի բոլոր երեք դերասանները ցուցադրում են իրենց լավագույն որակները»։ Լիին դուր է եկել ֆիլմի սյուժեի՝ 2000-ականների սկզբի ադապտացիան, և նշել է. «Ցածր հագեցվածության էկրանը լավագույնս է պատկերում անցյալի դրվագները»։ Քանի որ ֆիլմում ֆիզիկական բռնություն չի ցուցադրվել, Լին գնահատել է այդ «դիտավորյալ բացթողումը», ինչպես նաև տեսախցիկի՝ հեռու դիրքից ցուցադրումը, ինչն ամենևին չի խանգարել էմոցիաների փոխանցմանը[17]։

Spotify News-ից Կան Հյե Ջինը, գնահատելով ֆիլմը, գրել է, որ Պան Մինան հիանալի աշխատանք է կատարել որպես գլխավոր դերասանուհի. «Նա հիանալի դերասան է»։ Կանը կարծել է, որ ֆիլմի ավարտը կտրուկ է և դա կարող է հանգեցնել տարբեր հակասական կարծիքներ առաջացնել։ Կանը նշել է, որ «ֆիլմը փոխանցում է տարբեր հույզեր և հիշողություններ, որոնք յուրաքանչյուր ոք, ով դպրոց է հաճախել, պետք է գոնե մեկ անգամ զգա»[18]։

Իգոր Ֆիշմանը, գնահատելով ֆիլմը, կարծիք է հայտնլ, որ ռեժիսոր Լին կենտրոնացել է դեռահասության շրջանում սովորաբար զգացող օտարման վրա, ինչը նույնքան հուզիչ և հիմնարար է, որքան Ջեյմս Դինի նյարդային խանգարումը «Ապստամբություն առանց պատճառի» ֆիլմում[19]։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Ստացող Արդյունք Ծանոթագրություն
2020 Բուսանի համազգային 25-րդ կինոփառատոն KTH Award Լի Վուջան Հաղթանակ [20]
CGK&SamyangXEEN Award Լի Ջեու Հաղթանակ
Սեուլի 46-րդ անկախ կինոփառատոն Նոր ընտրություն մրցանակ Ձնագնդին Հաղթանակ [21]
2021 Նյու Յորքի 20-րդ ասիական կինոփառատոն Ասիայի ծագող աստղ մրցանակ Պան Մինա Հաղթանակ [22]
42-րդ «Կապույտ վիշապ» կինոմրցանակ Լավագույն նոր դերասանուհի Պան Մինա Առաջադրված [23]
Լավագույն նոր ռեժիսոր Լի Վուջոն Առաջադրված
Բուսանի կինոքննադատների մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասանուհի Պան Մինա Հաղթանակ [24]
Տարվա լավագույն կին սցենարիստ Լավագույն նոր դերասանուհի Հաղթանակ [25]
Լավագույն սցենար Լի Վուջոն Հաղթանակ
2021 թվականի կանանց կինոփառատոն Լավագույն նոր դերասան Պան Մինա Հաղթանակ [26]
Լավագույն սցենար Լի Վուջոն Հաղթանակ
2022 58-րդ Բեկսան արթս մրցանակաբաշխություն Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Շիմ Դալգի Առաջադրված [27][28]
Լավագույն նոր դերասանուհի Պան Մինա Առաջադրված
2022 թվականի Չունսա ֆիլմ արտ մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասանուհի Առաջադրված [29]
Լավագույն նոր ռեժիսոր Լի Վուջոն Առաջադրված
Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Շիմ Դալգի Առաջադրված
31-րդ Բուլի ֆիլմ մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասանուհի Պան Մինա Առաջադրված [30][31]
Լավագույն նոր ռեժիսոր Լի Վուջոն Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Snowball - (Korean Movie, 2021, 최선의 삶)». HanCinema. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  2. Jo Ji-young (2021 թ․ օգոստոսի 3). «"올해 최선의 캐스팅"…'최선의 삶' 방민아X심달기X한성민, 3人3색 캐스팅 비하인드 공개» ["Best casting of the year"... 'The Best Life' Bang Min-ah X Shim Dal-gi X Han Seong-min, 3 people 3 colors cast behind the scenes revealed]. Sports Chosun (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  3. 3,0 3,1 Frater, Patrick (2020 թ․ սեպտեմբերի 13). «Busan Film Festival to Shrink, Open With 'Septet: The Story of Hong Kong'». Variety. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  4. Jung Yoo-jin (2021 թ․ օգոստոսի 20). «"반말 쓰며 친해져"…방민아·심달기·한성민, 원작 찢고 나온 '최선의 삶' [N현장](종합)» ["Writing half-words and becoming close"... Min-ah Bang, Dal-gi Shim, and Seong-min Han, 'Best Life' [N-Site] (Comprehensive)]. News 1 (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  5. Kim Bo-ra (2021 թ․ հուլիսի 14). «방민아x심달기 '최선의 삶', 8월 개봉…티저예고편 공개 [Oh!쎈 예고]» [Bang Min-ah x Shim Dal-gi 'The Best Life' opens in August... Teaser trailer released [Oh! Strong Trailer]]. Osen (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  6. Kim Ye-eun (2021 թ․ օգոստոսի 20). «'최선의 삶' 심달기 "폭력적인 일 당한 캐릭터, 상상으로 연기"» ['The Best Life' Shim Dal-gi "A character who suffered a violent incident, acting with imagination"]. Export News (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  7. Kang Min-kyung (2019 թ․ հոկտեմբերի 30). «방민아, '최선의 삶'서 불완전한 청춘 그린다..파격적 변신 예고 [공식]» [Bang Min-ah draws incomplete youth in 'The Best Life'.. Unconventional transformation notice [Official]]. Star News (կորեերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  8. MacDonald, Joan (2021 թ․ հուլիսի 20). «20th New York Asian Film Festival Screens Several South Korean Films». Forbes. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  9. «The 46th Seoul Independent Film Festival New Choice: Snowball». SIFF (կորեերեն). 2020 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  10. Jo Ji-young (2021 թ․ հուլիսի 16). «[공식] 방민아 주연 '최선의 삶', 서울국제여성영화제 국제 장편 부문 경쟁 초청» [[Official] 'The Best Life', starring Minah Bang, invited to compete in the international feature section at the Seoul International Women's Film Festival]. Sports Chosun (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  11. Baek Seung-hoon (2021 թ․ օգոստոսի 4). «방민아 주연 '최선의 삶', 9월1일 개봉» ['The Best Life', starring Minah Bang, will be released on September 1st.]. Newsis (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  12. «KOFIC, KOBIS (Korean Box Office Information System) SNOWBALL The Box office 2021». KOFIC. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. «KOFIC, KOBIS (Korean Box Office Information System) The Box office of Korean films (2021)». KOFIC. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. Kotzathanasis, Panos (2021 թ․ օգոստոսի 15). «[HanCinema's Film Review] "Snowball"». HanCinema. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  15. Lee Seon-pil (2021 թ․ օգոստոսի 23). «일탈 꿈꾸는 여고생 셋, 우정에 금이 가자 벌어진 일 :[미리보는 영화] <최선의 삶>» [Three high school girls dreaming of deviation, what happened when their friendship broke :[Movie Preview] <The Best Life>]. Ohmy News (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
  16. Lee Han-lim (2021 թ․ օգոստոսի 26). «'최선의 삶', 소녀 강이의 현실적이고 충격적인 위로 [TF씨네리뷰]>» ['The Best Life', the realistic and shocking comfort of a girl Kangi [TF Cinereview]]. The Fact (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
  17. Lee Joo-hyun (2021 թ․ օգոստոսի 27). «[리뷰] '최선의 삶' 다른 곳에 닿고 싶어 하는 세 친구» [[Review] Three friends who want to reach other places in 'The Best Life']. Cine21 (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  18. Kang Hyo-jin (2021 թ․ օգոստոսի 31). «[Cine리뷰]'최선의 삶', 우리가 기억하는 잔잔한 감정의 롤러코스터» [[Cine review] 'The best life', a roller coaster of calm emotions we remember]. Spotify News (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  19. Fishman, Igor (2021 թ․ օգոստոսի 27). «Snowball, Lee Woo-jung». In Review Online. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. Noh, Jean (2020 թ․ հոկտեմբերի 30). «'A Balance', 'Three' take New Currents awards at Busan film festival closing». Screendaily. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  21. Kim Kyung-hee (2021 թ․ օգոստոսի 20). «[애프터스크리닝] 친구가 세상 전부였던 10대 시절의 자화상 '최선의 삶'» [[Afterscreening] Self-portrait 'Best Life' of a teenager when friends were everything in the world]. IMBC (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  22. Kim Yu-jin (2021 թ․ հուլիսի 26). «최선의 삶' 방민아, 제20회 뉴욕아시안영화제 라이징 스타상 수상 "큰 기쁨"» [The Best Life' Bang Min-ah won the Rising Star Award at the 20th New York Asian Film Festival "Great joy]. Xports News (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  23. Kim Nara (2021 թ․ նոյեմբերի 1). [제42회 청룡영화상, 후보 발표…류승완 '모가디슈' 최다 부문 노미네이트 [공식] [42nd Blue Dragon Film Awards, nominations announced... Ryoo Seung-wan 'Mogadishu' Nominated for Most Category [Official]]. My Daily (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  24. Han Hae-sun (2021 թ․ դեկտեմբերի 11). «'최선의 삶' 방민아, 부산영화평론가협회상 신인여우상 수상» ['The Best Life' Bang Min-ah, Busan Film Critics Association Award for Best New Actress]. Star News (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
  25. Bae Hyo-joo (2021 թ․ դեկտեմբերի 9). «올해의 여성영화인상' 대상 고두심·연기상 문소리[공식]» [‘Female Film Impressionist of the Year’ Grand Prize, Go Doo-shim, Acting Award Moon So-ri [Official]]. Newsen (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
  26. Ryu Ji-yoon (2021 թ․ դեկտեմբերի 16). «[D:현장] 연대로 빛난 '2021 여성영화인 축제'…고두심, 올해의 여성영화인상 수상» [[D:Site] The '2021 Women's Film Festival' that shines through solidarity... Go Doo-shim, Female Filmmaker of the Year Award]. Dailyan (կորեերեն). Naver. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
  27. «제 58회 백상예술대상» [58 Nominees · Works]. Baeksang Arts Awards (կորեերեն). 2022 թ․ ապրիլի 11. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  28. Ahn Byung-gil (2022 թ․ ապրիլի 11). «58회 백상예술대상 후보 공개…영광의 주인공은?» [58th Baeksang Arts Awards nominations revealed... Who is the hero of glory?]. Sports Kyunghyang (կորեերեն). Naver. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  29. Kim Nara (2022 թ․ օգոստոսի 26). «아이유X손석구, '신인상' 받을까…"춘사국제영화제, 후보 발표" [공식]» [IU X Son Seok-gu, will he receive the 'Rookie of the Year Award'... "Chunsa International Film Festival, Candidate Announcement" [Official]]. My Daily (կորեերեն). Naver. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 27-ին.
  30. Nam, Yoo-jung (2022 թ․ օգոստոսի 28). «헤어질 결심 브로커 둘 다 8개 부문 후보 올라» [Decision to break up and Broker both nominated for 8 categories] (կորեերեն). Busan Ilbo. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին – via Naver.
  31. Hicap, Jonathan (2022 թ․ հոկտեմբերի 6). «Winners at 2022 Buil Film Awards in Korea». Manila Bulletin.