«Ձյունանուշ» (ռուս.՝ «Снегурка»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1969 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Մուլտֆիլմը նկարվել է ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա։

Ձյունանուշ
ռուս.՝ Снегурка
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով
ՍցենարիստՆիկոլայ Էրդման
ՀնչյունավորումԱլեքսեյ Գրիբով
Բեմադրող նկարիչՎլադիմիր Տարասով
ԵրաժշտությունՎլադիսլավ Ագոֆոննիկով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե[1]
Թվական1969

Սյուժե խմբագրել

Գալիս է ձմեռը, և ամենուր առատ ձյուն է տեղում։ Պապն ու տատը խրճիթի պատուհանից նայում են ուրախացող երեխաներին ու երազում, որ իրենք էլ ունենան իրենց երեխաները։ Ուշ գիշերին նրանք դուրս են գալիս բակ ու ձնից պատրաստում գեղեցիկ Ձյունանուշ։ Ի զարմանս նրանց՝ Ձյունանուշը հանկարծ կենդանանում է՝ վերածվելով գեղեցիկ աղջկա։ Նա բնակվում է ծեր ամուսինների տանը ու սկսում օգնել նրանց։ Պապն ու տատը անվերջ հիանում էին նրանով։ Սակայն Ձյունանուշի դրությունը վատանում է այն ժամանակ, երբ գալիս է ամառը։ Ընկերուհիները նրան կանչում են դրսում զբոսնելու, ապա գյուղից դուրս սկսում են պարել ու ձեռնարկում են խաղ՝ թռչել խարույկի վրայով։ Ձյունանուշը ցատկում է կրակի վրայով ու հալվում՝ վերածվելով փոքրիկ թեթև ամպի, թռչում վեր, ապա թափվում տաք անձրևի ձևով, վերածվում երիցուկների դաշտի։

Ստեղծողներ խմբագրել

Սցենարի հեղինակ Նիկոլայ Էրդման
Բանաստեղծությունների հեղինակ Ալեքսանդր Տիմոֆեևսկի
Ռեժիսոր Վլադիմիր Դեգտյարյով
Բեմադրող նկարիչներ Վլադիմիր Տարասով, Արկադի Տյուրին
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Վլադիսլավ Ագաֆոննիկով
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Անտոնինա Ալյոշինա, Բորիս Բուտակով, Նիկոլայ Ֆեոդորով, Ելիզավետա Կոմովա,
Վլադիմիր Կրումին, Վլադիմիր Զարուբին, Մարինա Ռոգովա, Օլեգ Կոմարով
Նկարիչ-դեկորատորներ Պյոտր Կորոբաև, Դմիտրի Անպիլով, Իրինա Սվետլիցա, Վերա Ռոջերո
Մոնտաժող Նինա Մայորովա
Օգնականներ Ն. Սումարոկովա, Ն. Նայաշկովա
Խմբագիր Զ. Պավլովա
Ֆիլմի տնօրեն Ֆեոդոր Իվանով

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Կադրից դուրս տեքստը կարդում է խորհրդային հայտնի դերասան Ալեքսեյ Գրիբովը։ Նա նշված չէ տիտրերում, սակայն ճանաչվում է ինքնատիպ ձայնի շնորհիվ։
  • Սա տվյալ ռուսական ժողովրդական հեքիաթի միակ էկրանավորումը չէ, որ ստեղծվել է ռեժիսոր Վլադիմիր Դեգտյարյովի կողմից։ 1957 թվականին նկարահանվել է «Հեքիաթ Ձյունանուշի մասին» մուլտֆիլմը։ Փաստորեն «Ձյունանուշ» մուլտֆիլմը նախորդի նկարված ռեմեյքն է։
  • 1990-ական թվականներին մուլտֆիլմը կրկնօրինակվել է ԱՄՆ-ում «Jove» ընկերության կողմից՝ «The snow girl» վերնագրով։ 1999 թվականին նույն ընկերության կողմից թողարկվել է իսպաներեն, ֆրանսերեն ու անգլերեն ենթագրերով, իսկ հինգ տարի անց՝ 2004 թվականին, վաճառքի են հանվել թարմացված DVD տարբերակները։

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հետևյալ հավաքածուներում՝ «Երբ վառվում են տոնածառի լույսերը» (ռուս.՝ «Когда зажигаются ёлки», Սոյուզմուլտֆիլմ, տարածող՝ «Союз»)[2], «Ամանորյա եղևնու տոնը» (ռուս.՝ «Праздник Новогодней ёлки», տարածող՝ «Крупный план»)[3], «Зимушка-зима» (Սոյուզմուլտֆիլմ, տարածող՝ «Союз»)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Капризная принцесса и другие сказки. — АСТ, 2006. — 64 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-040172-8

Արտաքին հղումներ խմբագրել