Անալոգիա (տրամաբանություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անալոգիա (այլ կիրառումներ)

Անալոգիա (հունարեն՝ άναλογία - համապատասխանում, նմանություն), նմանակում տրամաբանության մեջ, ճշմարտանման մտահանգման տեսակ, որի դեպքում ելնելով երկու առարկաների որոշ հատկությունների նույնությունից և այն բանից, որ այդ առարկաներից մեկն օժտված՝ ևս մի հատկությամբ, որը չի նկատվել մյուս առարկայի հատկությունների թվում, եզրակացնում ենք, որ այն նույնպես օժտված է տվյալ հատկությամբ։ Այսպես, Հյուգենսը, ելնելով այն փաստից, որ ձայնը և լույսը ունեն մի շարք ընդհանուր հատկություններ, և այն փաստից, որ ձայնն ունի ալիքային բնույթ, հանգեց այն եզրակացության, որ լույսը ևս ունի ալիքային բնույթ։ Անալոգիաի սխեման է. «A-ն ունի a, b, c...ո հատկությունները, B-ն՝ a, b, c... հատկությունները, հետևաբար B-ն նույնպես ունի ո հատկությունը»։ Ա. միայն հավանական եզրակացություն է տալիս։ Որքան շատ են համեմատվող առարկաների նույնական հատկությունները, և որքան էական է դրանց կապը եզրակացությամբ արձանագրվող հատկության հետ, այնքան մեծ է անալոգիայի եզրակացության հավանականությունը։ Անալոգիայի եզրակացության հավանականության բարձրացման հարցերով է զբաղվում նմանության տեսությունը։ Անալոգիան կիրառվում է մեծ մասամբ գիտական հետազոտության սկզբնական փուլերում, մասնավորապես մոդելավորման Ժամանակ։ Մի շարք կարևոր գիտական կռահումներ կատարվել են անալոգիաի միջոցով։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 360