Ձմերուկ (ցեղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձմերուկ (այլ կիրառումներ)
Ձմերուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Citrullus | ||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
|
Ձմերուկ (լատիներեն՝ Citrullus)` դդմազգիների (լատիներեն՝ Cucurbitaceae) ընտանիքին պատկանող ծաղկավոր բույսերի տեսակ։ Ձմերուկի պտուղը հատապտղային է։ Ձմերուկ սովորական (լատիներեն՝ Citrullus lanatus), լայնորեն օգտագործվում է սննդի, ինչպես նաև որպես դեղաբույս բժշկության մեջ։ Դասի ներկայացուցիչների վայրի տեսակներն աճում են Աֆրիկայի գրեթե ողջ տարածքում, Արևմտյան և Կենտրոնական Ասիայում։ Աճեցվում է արևադարձային և բարեխառն գոտիներում։
Բուսաբանական նկարագիրը Խմբագրել
Միամյա կամ բազմամյա խոտաբույս է, երկար և մագլցող թփերով։ Տերևները հերթադիր, կլորավուն կամ եռանկյուն ուրվագծված, ձվաձև։ Ծաղիկները բազմահամաչափ են, միատուն կամ երկտուն, առանձին, երբեմն խմբերով։ Ծաղիկները ունեն մեծ զանգականման փոշանոթ, 5 նեղ բաժակաթերթերով և պսակաթերթերով, հնգաբաժան, դեղին ծաղկապսակով, որոնք ունեն երկարավուն, ձվաձև կոպիտ բաժանումներ, ունեն 5 առէջներ։ Ծաղիկները ունեն ծաղկապատյան։ Ձվարաները ձվաձև են՝ կարճ սյուներով։ Պտուղը գնդաձև կամ էլիպսաձև, հյութալի կամ չոր։ Սերմերը գնդաձև, տափակացած հաճախ սև կետերով։
Դասակարգում Խմբագրել
Ներկայացուցիչները Խմբագրել
Դասը պարունակում է 5-7 տեսակ[1], նրանցից մի քանիսը ներկայացվում են ստորև[2]՝:
- Citrullus colocynthis
- Citrullus ecirrhosus
- Citrullus lanatus - Ձմերուկ սովորական
- Citrullus rehmii
Արտադրությունը Խմբագրել
Հազար տոննա (2008 թ.) | |
---|---|
Չինաստան | 67 203 |
Թուրքիա | 4002 |
Իրան | 2566 |
Բրազիլիա | 1995 |
ԱՄՆ | 1814 |
Եգիպտոս | 1485 |
Ռուսաստան | 1382 |
Մեքսիկա | 1199 |
Ուզբեկստան | 981 |
Հարավային Կորեա | 856 |
Տաքսոնոմիան Խմբագրել
Ձմերուկի հետևյալ տեսակը մտնում է Benincaseae ցեղի, Cucurbitoideae ենթաթագավորության և դդմազգիների (Cucurbitaceae) ընտանիքի մեջ։ Անվանումը Citrullus առաջին անգամ հիշատակել է շվեդ բուսաբան Պետրուս Ֆորսկալը (Petrus Forskal) 1775 թվականին, բայց նա չի տալիս տեսակի բնութագիրը։ Բայց բնութագիրը ավելի ուշ տվեց գերմանացի բուսաբան Գ. Շրադերի կողմից, ով դարձավ միակ օրինական հեղինակը Citrullus-ի։ Citrullus Schrad անվանումն օրինականացվել է 8-րդ միջազգային բուսաբանական կոնգրեսում 1964 թվականին և ընդգրկվել անունների պահվող ցուցակում։
Արտաքին հղումներ Խմբագրել
Ձմերուկ (ցեղ) Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
- ↑ По данным сайта GRIN (см. карточку растения).