Ձմերուկ (ցեղ)

բույսերի ցեղ
(Վերահղված է Ձմերուկ (ցեղատեսակ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձմերուկ (այլ կիրառումներ)

Ձմերուկ (լատին․՝ Citrullus)` դդմազգիների (լատին․՝ Cucurbitaceae) ընտանիքին պատկանող ծաղկավոր բույսերի տեսակ։ Ձմերուկի պտուղը հատապտղային է։ Ձմերուկ սովորական (լատին․՝ Citrullus lanatus), լայնորեն օգտագործվում է սննդի, ինչպես նաև որպես դեղաբույս բժշկության մեջ։ Դասի ներկայացուցիչների վայրի տեսակներն աճում են Աֆրիկայի գրեթե ողջ տարածքում, Արևմտյան և Կենտրոնական Ասիայում։ Աճեցվում է արևադարձային և բարեխառն գոտիներում։

Բուսաբանական նկարագիրը խմբագրել

Միամյա կամ բազմամյա խոտաբույս է, երկար և մագլցող թփերով։ Տերևները հերթադիր, կլորավուն կամ եռանկյուն ուրվագծված, ձվաձև։ Ծաղիկները բազմահամաչափ են, միատուն կամ երկտուն, առանձին, երբեմն խմբերով։ Ծաղիկները ունեն մեծ զանգականման փոշանոթ, 5 նեղ բաժակաթերթերով և պսակաթերթերով, հնգաբաժան, դեղին ծաղկապսակով, որոնք ունեն երկարավուն, ձվաձև կոպիտ բաժանումներ, ունեն 5 առէջներ։ Ծաղիկները ունեն ծաղկապատյան։ Ձվարաները ձվաձև են՝ կարճ սյուներով։ Պտուղը գնդաձև կամ էլիպսաձև, հյութալի կամ չոր։ Սերմերը գնդաձև, տափակացած հաճախ սև կետերով։

Դասակարգում խմբագրել

 
Ծաղկի կառուցվածքը

Ներկայացուցիչները խմբագրել

Դասը պարունակում է 5-7 տեսակ[1], նրանցից մի քանիսը ներկայացվում են ստորև[2]՝:

Արտադրությունը խմբագրել

Հազար տոննա (2008 թ.)
  Չինաստան 67 203
  Թուրքիա 4002
  Իրան 2566
  Բրազիլիա 1995
  ԱՄՆ 1814
  Եգիպտոս 1485
  Ռուսաստան 1382
  Մեքսիկա 1199
  Ուզբեկստան 981
  Հարավային Կորեա 856

Տաքսոնոմիան խմբագրել

Ձմերուկի հետևյալ տեսակը մտնում է Benincaseae ցեղի, Cucurbitoideae ենթաթագավորության և դդմազգիների (Cucurbitaceae) ընտանիքի մեջ։ Անվանումը Citrullus առաջին անգամ հիշատակել է շվեդ բուսաբան Պետրուս Ֆորսկալը (Petrus Forskal) 1775 թվականին, բայց նա չի տալիս տեսակի բնութագիրը։ Բայց բնութագիրը ավելի ուշ տվեց գերմանացի բուսաբան Գ. Շրադերի կողմից, ով դարձավ միակ օրինական հեղինակը Citrullus-ի։ Citrullus Schrad անվանումն օրինականացվել է 8-րդ միջազգային բուսաբանական կոնգրեսում 1964 թվականին և ընդգրկվել անունների պահվող ցուցակում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
  2. По данным сайта GRIN (см. карточку растения).
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմերուկ (ցեղ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմերուկ (ցեղ)» հոդվածին։