Հարութ Փամբուկչյան

հայ երաժիշտ, երգիչ
(Վերահղված է Հ. Փամբուկչյանից)

Հարութ Եսայիի Փամբուկչյան (հուլիսի 1, 1950(1950-07-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի որպես Ձախ Հարութ, ամերիկահայ երգիչ, երաժիշտ։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2015)[2]։

Հարութ Փամբուկչյան
Փամբուկչյանը Հալեպում (Սիրիա, 2007)
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 1, 1950(1950-07-01)[1] (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայաստան Հայաստան, և Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՓոփ, ժողովրդական, ժողովրդական, հեղափոխական
Մասնագիտություներաժիշտ և երգիչ
Գործիքներկիթառ, վոկալ, բուզուկի, սազ և Դհոլ
Գործունեություն1970 թվականից
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
Կայքharoutpamboukjian.com
Հայտնի գործիքներ
 Harout Pamboukjian Վիքիպահեստում
Ռուբեն Հախվերդյանը և Հարութ Փամբուկչյանը

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1950 թվականին, Երևանում։ Եսայի Փամբուկչյանի և Ծաղիկ Շահակյանի զավակն է։ Հայրը ծնվել է 1901 թվականին Զեյթունում, մայրը՝ 1907 թվականին Տիգրանակերտում։ Եղեռնից հետո նրանք ապրել են Բեյրութում, իսկ այնտեղից 1946 թվականին մեկնել հայրենիք։ Երևանում՝ Նոր Արեշ թաղամասում, 1950 թվին ծնվել է Հարութը։ Հաճախել է տեղի թիվ 43 դպրոցը և ընդունվել Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը, որն ավարտել է 1968 թվին։ Ծառայել է բանակում երկու տարի Ուկրաինայի Կանատոպ քաղաքում[3]։

Մայրը երգչուհի է եղել։ Վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել է նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ, ու դաշնամուր։ Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել ամենատարբեր առիթներով ու կատարել ամենատարբեր տեսակի երաժշտություն, ներառյալ՝ ռոք, ռաբիզ, ու շանսոն։

1971 թվականին կորցրել է հորը, որից հետո 1975 թվականին մոր հետ մեկնել է Բեյրութ՝ Լիբանան իսկ այնտեղից մեկ տարի անց տեղափոխվել ԱՄՆ և հաստատվել է Լոս Անջելես, որտեղ շարունակել է երաժշտական գործունեությունը։

Մականուն խմբագրել

Մականվան «Ձախ» բառը գալիս է Հարութ Փամբուկչյանի ձախլիկ լինելուց[4]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

[5]

  • Ուր էիր Աստված (1976)
  • Բալադ Հայրենյաց (1977)
  • Առավոտից իրիկուն (1978)
  • Մինչև էգուց (1980)
  • In Memory Of Those Who Gave Their Lives (1980)
  • Գետի այն ափին (1981)
  • Երբ ալեկոծ ծովի վրա (1982)
  • Top'82 (1982)
  • Տարիներ անցան (1982)
  • Հեռացած ընկերներ (1983)
  • Volume 12 (1984)
  • Harout Box Set - The Best of 1974-1984 (1984)
  • Հայի աչքեր (1986)
  • Live Concert Vol. 1 (1987)
  • Հայ բալիկներ (1988)
  • Requiem (1988)
  • Գնաս Բարով (1989)
  • Երեկոյան Երևան (1991)
  • Բարի տարեդարձ (1993)
  • Ճամբաները բինգյոլի (1994)
  • National & Patriotic Songs Vol. 1 Live (1997)
  • National & Patriotic Songs Vol. 2 Live (1997)
  • National & Patriotic Songs Vol. 3 Live (1997)
  • Live Concert Vol. 2 (1997)
  • The Golden Album (1997)
  • Երգը նաև աղոթք է (2000)
  • Harout 2000 (2000)
  • Patriotic Songs (2000)
  • Patriotic Collection (2000)
  • Love Songs (2000)
  • Dance Party Mix (2000)
  • Թուխ Աչկեր (2003)
  • My Life (2013)
  • Կանցնեն օրեր ու տարիներ (2022)

Պարգևներ խմբագրել

  • Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2015) (Ծննդյան 65-ամյակի կապակցությամբ և հայ երաժշտական արվեստը ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bio
  2. Հ. Ե. ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ- ՅԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉԵԱՆ. Բարձր Եվ Ամուր Պահէք Հայաստանի Դրօշը
  4. Հատուկ հարցազրույց - Հարութ Փամբուկչյան.կնոջս մահը ծանր տարա, հարցազրույց «Արմնյուզ» հեռուստաալիքին։
  5. «Հարութ Փամբուկչյանի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  6. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարութ Փամբուկչյան» հոդվածին։