Հովհաննես Հասան-Ջալալյան

(Վերահղված է Հ. Հասան-Ջալալյանից)

Հովհաննես Հասան-Ջալալյան (ծննդյան թվականն անհայտ - 1787, Շուշի), Գանձասարի կաթողիկոս (1763-1787), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Եսայի Հասան-Ջալալյանի եղբորորդին։ Հայաստանի ազատագրության նպատակով կազմակերպական գործունեություն է ծավալել Արցախում և Արևելյան Հայաստանի մյուս գավառներում։ Գործակցել է Հովսեփ Էմինին, կապ պահպանել Էջմիածնի կաթողիկոսության, հնդկահայ ազատագրական խմբակի (Շահամիր Շահամիրյան, Մովսես Բաղրամյան) և ռուսահայ գործիչների (Հովհաննես Լազարյան, Հովսեփ Արղության) հետ։ Հովհաննես Հասան-Ջալալյանի նախաձեռնությամբ գումարվել են Արցախի մելիքների ու հոգևոր գործիչների ժողովներ, նամակներ հղվել ռուսական արքունիք՝ օսմանյան բռնապետության դեմ կռվելու պատրաստակամության հավաստիացումներով։ Հովհաննես Հասան-Ջալալյանի ռուսական կողմնորոշումը հարուցել է Շուշիի Իբրահիմ խանի թշնամանքը, որը, օգտվելով Կովկասյան պատերազմներում Ռուսաստանի զբաղվածությունից, 1787 թվականի գարնանը հարձակվել է Գանձասարի վրա, կողոպտել կաթողիկոսարանը, կալանավորել Հովհաննես Հասան-Ջալալյանին և սպանել տվել Շուշիի բանտում։

Հովհաննես Հասան-Ջալալյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1787[1]
Մահվան վայրՇուշի, Ղարաբաղի խանություն[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 563  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։