Հ.Գ. Ես քեզ սիրում եմ (վեպ)

«Հ.Գ. Ես քեզ սիրում եմ», իռլանդացի գրող Սեսիլիա Ահերնի առաջին վեպը։ Հրատարակվել է 2004 թվականին և ճանաչվել որպես համաշխարհային բեսթսելլեր։ 2004 թվականին Իռլանդիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և այլ երկրներում գիրքը դարձել է ամենաշատ վաճառվող դեբյուտ-վեպերից մեկը[1]։ 2007 թվականին «Warner Bros.» ընկերությունը այս ստեղծագործությունը վերածել է կինոնկարի։

Հ.Գ. Ես քեզ սիրում եմ
անգլ.՝ "PS, I Love You"
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
ՀեղինակՍեսիլիա Ահերն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակությունապրիլ 2004
ՀաջորդԱյնտեղ

Ստեղծման պատմությունԽմբագրել

Սեսիլիան իր առաջին վեպը գրել է 21 տարեկան հասակում՝ ստանալով «Լրագրության և ԶԼՄ» մասնագիտությամբ կրթություն[2]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ, պատասխանելով իր հաջողության մասին ընթերցողների հարցերին, նա հիշատակել է․

  Ավարտելով ուսումս՝ պլանավորում էի կինոարտադրություն սովորել, սակայն երկու օր անց լքեցի կուրսս, որպեսզի աշխատեմ «Հ.Գ. Ես քեզ սիրում եմ» վեպիս վրա։ Երեք ամիս շարունակ ես ապրում և շնչում էի այս գրքով։ Այն ինձ ամբողջությամբ կլանել էր, ես հոգիս եմ դրել նրա մեջ։ Վեպն ինձ համար էի գրում՝ չմտածելով հրատարակելու մասին։ Մայրս ինձ մղեց անել որոշիչ քայլ, և նրա քաջալերման շնորհիվ ես մի քանի գլուխ ուղարկեցի գրական գործակալի, որպեսզի որևէ խորհուրդ ստանամ, բայց ստացա ավելին՝ երկու գրքի պայմանագիր։ Դա անհավատալի պահ էր․ հանկարծ ծնողների հետ ապրող ուսանողուհուց ես վերածվեցի կնոջ, որը ստեղծում է հեղինակային կարիերա և ճամփորդում աշխարհով մեկ։ Այն միտքը, որ ինչ-որ մեկը հավատում էր իմ ունակություններին, ինձ ուժ էր տալիս շարունակել աշխատանքը։ Ինձ հրաշալի հնարավորություն էր տրված, և ես օգտվեցի դրանից[3]։  

ՍյուժեԽմբագրել

Վեպի սյուժեն բացահայտում է գլխավոր հերոսի՝ Հոլի Քենեդիի կյանքի էջերը։ Նա սգում է ամուսնու՝ Ջերիի կորուստը։ Մի անգամ նրանից նամակների փաթեթ է ստանում, որը սկիզբ է դնում նրա կյանքի նոր փուլի և վերադարձնում է այն պահերը, երբ նա երջանիկ էր։ Ընդամենը 10 նամակ, որոնցից յուրաքանչյուրն ավարտվում է «Ես սիրում եմ քեզ» հետգրությամբ։

ԷկրանավորումԽմբագրել

2007 թվականի դեկտեմբերի 20-ին կայացել է ռեժիսոր Ռիչարդ Լագրավենեզեի համանուն՝ «Հ.Գ. Ես քեզ սիրում եմ» ֆիլմի պրեմիերան։ Գլխավոր դերակատարներն էին Հիլարի Սուենկը և Ջերարդ Բաթլերը։ Վարձույթի արդյունքում ֆիլմը հավաքել է մոտ հինգ անգամ ավելին, քան ծախսված բյուջեն էր, բայց գրքի երկրպագուների շրջանում շատ մեծ հաջողություն չի գրանցել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Cecelia»։ Cecelia Ahern։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-25-ին։ Վերցված է 2016-10-16 
  2. Интервью с Сесилией Ахерн
  3. Interview with Cecelia Ahern (Author of P.S. I Love You) April, 2016

ԳրականությունԽմբագրել

  • Ахерн Сесилия. P.S. Я люблю тебя / Перевод О.Дубицкая, М.Визель, Е.Владимирская; Редактор О.Морозова .- М.: Иностранка, 2011.- 528 с.- ISBN 978-5-389-00985-1

Արտաքին հղումներԽմբագրել