Այնտեղ, ուր ավարտվում է ծիածանը
Այնտեղ, ուր ավարտվում է ծիածանը (անգլ.՝ Where Rainbows End), իռլանդացի գրող Սեսիլիա Ահերնի երկրորդ վեպը։ Հրատարակվել է 2004 թվականին։ Ամբողջ վեպը գրված է նամակագրական վեպ ժանրում։ Գիրքը Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում բարձրացավ առաջին հորիզոնականում և դարձավ բեսթսելեր միջազգային մակարդակում[1]։ Գիրքը հաղթել է 2005 թվականի գերմանական CORINE մրցանակաբաշխությունում։
Այնտեղ, ուր ավարտվում է ծիածանը Where Rainbows End | |
---|---|
![]() Գրքի շապիկ | |
Հեղինակ | Սեսիլիա Ահերն |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Դուբլին |
Էջեր | 592 |
Նախորդ | ՀԳ, Ես սիրում եմ քեզ |
Հաջորդ | Եթե դու կարողանաս ինձ տեսնել այժմ |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | HarperCollins |
Հրատարակման տարեթիվ | 2004 |
OCLC | 57750790 |
Կայք | uk.cecelia-ahern.com(անգլ.) |
«Այնտեղ, ուր ավարտվում է ծիածանը» նովելը «Չեմ հավատում, հույս չունեմ, սիրում եմ․․․» գրքի նոր թարգմանությունն է։
Սյուժե
խմբագրելՌոզին և Ալեքսը ընկերություն են անում դեռ մանկուց։ Նրանք միմյանց չեն մոռանում նույնիսկ ուրախությունների և երիտասարդության տվայտանքների հորձանուտում, որը նրանց տեղափոխել է օվկիանոսի հակադիր մասեր։ Նրանք ակտիվ, կենդանի նամակագրության մեջ են։ Ընկերները գիտեն, որ իրենց հետ ինչ էլ լինի, միշտ կա ուս, որին կարող են նրանք ապավինել։ Բայց չեն քանդի՞ այս նուրբ և պինդ ընկերությունը երկու հերոսների անվերջ ամուսնություններն ու ամուսնալուծությունները[2]։
Էկրանավորում
խմբագրել2014 թվականի հոկտեմբերի 17-ին էկրան է բարձրացել այս վեպի վրա հիմնված «Սիրով, Ռոզի» ֆիլմը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Literature Lovely - Cecilia Ahern». www.rte.ie. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ ««Там, где заканчивается радуга» (Сесилия Ахерн)». Bookmate (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ ««С любовью, Рози» (Love, Rosie, 2014)». ԿինոՊոիսկ. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սեսիլիայի պաշտոնական կայք Արխիվացված 2013-06-22 Wayback Machine