Հրաչ Հայրապետյան
Հրաչ Հայրապետյան (Սաշ) (փետրվարի 7, 1950, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 19, 2017, Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ։
Հրաչ Հայրապետյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Հրաչ Հայրապետյան (Սաշ) |
Ծնվել է | փետրվարի 7, 1950 |
Ծննդավայր | Դիլիջան, Տավուշի մարզ |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 2017 (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1974) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1979) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
Հրաչ Հայրապետյանը ծնվել է 1950 թվականին, Դիլիջանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1979 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 2001 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2004 թվականից՝ Դանիայի Հիլերոտ քաղաքի «Նոր արվեստ» միության անդամ։ Ունեցել է անհատական և խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում։ Հրաչ Հայրապետյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Դանիայի, Արգենտինայի, Հունաստանի, Իրանի, Լիբանանի մասնավոր հավաքածուներում[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հրաչ Հայրապետյանի կենսագրությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-02-ին։ Վերցված է 2018-02-18
- ↑ Անհատական ցուցահանդես՝ Հրաչ Հայրապետյան «Դիլիջանյան գույներ»
Աղբյուրներ խմբագրել
- Դիլիջանյան գույներ(չաշխատող հղում)
- Հրաչ Հայրապետյան (Սաշ)