Հրաչ Թիթիզյան (անգլ.՝ Hrach Titizian, մայիսի 26, 1979(1979-05-26), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամերիկաայ դերասան։ Նա առավել հայտնի է «Showtime»-ի «Հայրենիք» սերիալի առաջին երկու եթերաշրջաններում ԿՀՎ վերլուծաբան Դենի Գալվեսի դերով։

Հրաչ Թիթիզյան
Ծննդյան թիվ՝մայիսի 26, 1979(1979-05-26) (44 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 1553955

Կենսագրություն խմբագրել

Հրաչ Թիթիզյանը ծնվել է Կալիֆոռնիայում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում։ Նրա հայրը ծնվել է Լիբանանում, մայրը՝ Հորդանանում, իսկ նրա տատիկն ու պապիկը հայեր էին Իրաքից և Սիրիայից[1]։ Հրաչը մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Նա ուսանել է հայկական դպրոցում, որտեղ սովորել է սահուն խոսել, կարդալ և գրել հայերեն[2]։

Դեռևս մանկության տարիներին Թիթիզյանը զվարճացնում էր ընտանիքի ընկերներին, երգեր էր երգում նրանց համար և նմանակում էր այլ մարդկանց։ 19 տարեկանում նա որոշում է սկսել պրոֆեսիոնալ դերասանի կարիերա, բայց ծնողներին չի տեղեկացնում, որ դուրս է մնացել քոլեջից։ Նա սկսում է աշխատել որպես ծաղիկների առաքիչ՝ դերասանական դասընթացների վարձը վճարելու համար, և գրեթե մեկ տարի ձևացնում է, թե դեռ սովորում է քոլեջում։ Գործակալի հետ պայմանագիր կնքելուց հետո, ծնողներն իմանում են նրա խաբեության մասին, բայց Թիթիզյանը հրաժարվում է թողնել դերասանությունը[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինոնկարներ խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2007 Թագավորություն The Kingdom մահապարտ ահաբեկիչ
2009 Տղամարդիկ, որոնք նայում են այծերին The Men Who Stare at Goats Առևանգիչ համար 1
2011 Ես ատում եմ քեզ, Լոս Անջելես L.A., I Hate You Արազ
2012 Տաճարականի գիշերը Night of the Templar Մելքոն
2013 Մանր ձկնիկ Small Fish Դավիթ կարճամետրաժ կինոնկար (նաև՝ պրոդյուսեր)

Հեռուստատեսություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2001 Գազան The Beast Սթիվ Ջորդան 6 դրվագ
2003 Ծովային ոստիկանություն. հատուկ բաժին NCIS Թարիք Աբասի
2003 Լաս Վեգաս Las Vegas Դագ Նազրալյան
2004 Ասպար The Shield Լեռնիկ
2007 24 ժամ 24 Զամիլ Քոուրի 2 դրվագ
2009 Նաբիլ 6 դրվագ
2010 Ծովային ոստիկանություն. Լոս Անջելես NCIS: Los Angeles տաքսու վարորդ
2011–2012 Հայրենիք Homeland Դենի Գալվես 15 դրվագ
2013 Կասլ Castle Օմար Դիքսոն Դրվագ 5.23. «Մարդկային գործոն»
2014 Հիշեք ամեն ինչ Unforgettable Սամիր Բենսաիդի
2015 Ոսկորներ Bones Սանջար Զամանի

Թատրոն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2009 Բենգալյան վագրը Բաղդադի կենդանաբանական այգում Bengal Tiger at the Baghdad Zoo Ուդեյ Հուսեյն Քըրք Դուգլասի թատրոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ես երբեք չեմ փորձել փոխել հայկական անունս». հոլիվուդյան դերասան Հրաչ Թիթիզյանի հարցազրույցը». News.am. 2013 թ․ մայիսի 1. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  2. Gage, Gabriella (2013 թ․ փետրվարի 21). «From Home to 'Homeland' Hrach Titizian Stays True to His Roots». Mirror Spectactor. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  3. Adourian, Georges (2011 թ․ հունվարի 4). «Entertainment Spotlight: Hratch Titizian's Love of Acting». Asbarez. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել