Հրաչ Բուջիկանյան
հայ խմբագիր, թարգմանիչ
Հրաչ Պողոսի Բուջիկանյան (դեկտեմբերի 15, 1914 - ապրիլի 13, 1985), հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։
Հրաչ Բուջիկանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1914 |
Վախճանվել է | ապրիլի 13, 1985 (70 տարեկան) |
Մասնագիտություն | թարգմանիչ և խմբագիր |
Հրաչ Բուջիկանյան Վիքիդարանում |
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում։ 1931 թվականին ավարտել է Բեյրութի ավետարանական քոլեջը։ Այնուհետև աշխատել է Լիբանանի և Կիպրոսի հայկական թերթերի խմբագրություններում և դպրոցներում։ Մի քանի տարի դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում։ Եղել է Լիբանանի կոմունիստական կուսակցության անդամ։ Խմբագրել է Լիբանանի կոմկուսի հայկական բաժանմունքի օրգան «Ժողովրդի ձայն» (Բեյրութ) օրաթերթը։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1946-1965 թվականներին աշխատել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում և ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում։ Մահացել է Երևանում[1]։
Հ. Բուջիկանյանի կատարած թարգմանությունները (անգլերենից և ֆրանսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Հոուարդ Ֆաստ, Ազատության ճանապարհ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1951, 359 էջ։
- Հարիեթ Բիչըր Սթոու, Քեռի Թոմասի խրճիթը (վեպ), Ե., Հայպետհրատ, 1955, 571 էջ։
- Հերբերտ Ուելս, Անտեսանելի մարդը։ Պատերազմ օդում (վիպակներ, որոնցից առաջինը թարգմանել է Հ. Բուջիկանյանը), Ե., Հայպետհրատ, 1959. 446 էջ։
- Օնորե դը Բալզակ, Երկերի ժողովածու 10 հատորով, Մարդկային կատակերգություն, հատոր 7 (գրքի մեջ մտնող «Հովտաշուշանը» վեպը թարգմանել է Հ. Բուջիկանյանը), Ե., Հայպետհրատ, 1959, 808 էջ։
- Դիդրո, Ռամոյի եղբորորդին, Ե., Հայպետհրատ, 1960։
- Ջոն Սթայնբեք, Մարգարիտը (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1961, 90 էջ։
- Լևոն-Զավեն Սյուրմելյան, Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ, Ե., «Սովետական գրող», 1980, 304 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 110.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչ Բուջիկանյան» հոդվածին։ |