Հրաչյա Մարգարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Խաչատուրի Մարգարյան (նոյեմբերի 26, 1912, գյուղ Փոքր Ղարաքիլիսա (այժմ՝ Ազատան, ՀՀ Շիրակի մարզ)-նոյեմբերի 23, 1967, Երևան), հայ խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1931)։
Հրաչյա Մարգարյան | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 26, 1912 |
Ծննդավայր | Ազատան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | նոյեմբերի 23, 1967 (54 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ |
Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր կուսակցական կազմակերպիչների բարձրագույն դպրոցը (1946)։ Աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) տեքստիլ կոմբինատում և շրջանային թերթերի խմբագրություններում, 1937-1939 թվականներին և 1941-1943 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ ապարատում։ 1939-1941 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրը, 1943 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ քարտուղար։ 1946-1951 թվականներին աշխատել է ԽՄԿԿ ԿԿ ապարատում՝ որպես տեսուչ, ապա՝ բաժնի վարիչ։ 1952 թվականին նշանակվել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր։ 1953 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար։ 1959-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1964 թվականից՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալը։ Եղել է ՀԿԿ ԿԿ (1943-1945, 1952-1967), ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1965-1967), ԽՍՀՄ IV-V և ՀԽՍՀ IV-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 302)։ ![]() |