Հրաչյա Հակոբյան (գեղանկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչյա Նիկոլայի Հակոբյան (ապրիլի 12, 1935(1935-04-12) կամ մայիսի 12, 1935(1935-05-12), Գյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 3, 1982(1982-05-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, գրաֆիկ։

Հրաչյա Հակոբյան
Ծնվել էապրիլի 12, 1935(1935-04-12) կամ մայիսի 12, 1935(1935-05-12)
ԾննդավայրԳյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 3, 1982(1982-05-03)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1963) և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1956)
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ուշագրավ աշխատանքներԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Կենսագրություն խմբագրել

Հրաչյա Հակոբյանը ծնվել է Խանլարում։ 1939 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1951-1956 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1957-1963 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1964 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1966-1970 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1][2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հակոբյանի գործերից են՝ «Սրճարան», «Կերչ», «Դեկրետ հողի մասին», «Միասնություն, «Ընտանիք», «Սևանի ափին»[3], մոնումենտալ աշխատանքներ` «Մասիս» ընկերության մշակույթի տուն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահ[4]։

Մատենագրություն խմբագրել

  • Грачья Акопян (буклет). Ереван, 1972 г.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մոնումենտալ և հաստոցային գեղանկարչություն… Հրաչյա Հակոբյան (լուսանկարներ)». www.panorama.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Հրաչյա Հակոբյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  4. «Հրաչյա Հակոբյանի հոբելյանը ցուցահանդեսով համախմբեց նկարչի ընկերներին ու հարազատներին». armenpress.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.