Հրաչյա Գրիգորյան

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչյա Գևորգի Գրիգորյան (հոկտեմբերի 22, 1907(1907-10-22)[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 19, 1969(1969-04-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Հրաչյա Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 22, 1907(1907-10-22)[1]
Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 19, 1969(1969-04-19)[1] (61 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրականագետ և խմբագիր
Հաստատություն(ներ)Գոլոս Արմենիի[1], Պրավդա[1], ՀԳՄ[1], Պատմաբանասիրական հանդես և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1924-1925 թվականներին սովորել է պրոլետկուլտի գրական բաժնում։ 1949 թվականին ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1931-1934 թվականներին եղել է Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկական մասնաճյուղի պատասխանատու քարտուղարը։ 1934-1938 թվականներին եղել է Երևանի «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1938-1939 թվականներին՝ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, 1939-1944 թվականներին՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագիրը։ 1942-1944 թվականներին միաժամանակ աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես մամուլի բաժնի վարիչ։ 1944-1946 թվականներին եղել է «Պրավդա» թերթի Հայկական ԽՍՀ սեփական թղթակիցը, 1946 թվականին՝ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, 1946-1948 թվականներին՝ ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի նախարարը, 1948-1957 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից հայ եկեղեցու գործերի կոմիտեի նախագահը, 1957-1959 թվականներին՝ «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրի տեղակալը, 1959-1963 թվականներին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիրը, 1964-1969 թվականներին՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1950 թվականին «Սոցիալիստական ռեալիզմի պոեզիայի հիմնադիրը (Վլադիմիր Մայակովսկի)» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Վլադիմիր Մայակովսկի» (Երևան, 1950), «Մայակովսկին և հայ գրականությունը» (Երևան, 1956) գրքերը։

Մահացել է 1969 թվականի ապրիլի 19-ին, Երևանում[2]։

Երկեր խմբագրել

  • Սոցիալիստական ռեալիզմի պոեզիայի հիմնադիրը (Վլադիմիր Մայակովսկի), Ե., Հայպետհրատ, 1950, 340 էջ։
  • Վ. Մայակովսկի, Ե., Հայպետհրատ, 1953, 64 էջ։
  • Գրական ակնարկներ, Ե., Հայպետհրատ, 1955, 296 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի (կյանքն ու ստեղծագործությունը), Ե., «Հայաստան», 1970, 576 էջ, տպ. 3.000:

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Մայակովսկի Վլադիմիր։ Բանաստեղծություններ, պոեմներ։ Գիրք 1. Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1972.- 214 էջ։
  • Մայակովսկի Վլադիմիր։ Բանաստեղծություններ, պոեմներ։ Գիրք 1. Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1972.- 245 էջ։
  • Մայակովսկի Վլադիմիր։ Ընտիր երկեր։ Հատոր 1.- Երևան։ Հայպետհրատ, 1950.- 553 էջ։
  • Մայակովսկի Վլադիմիր։ Ընտիր երկեր։ Հատոր 2.- Երևան։ Հայպետհրատ, 1950.- 508 էջ։
  • Մայակովսկի Վլադիմիր։ Հատընտիր․- Երևան։ Հայպետհրատ, 1955.- 596 էջ։
  • Մայակովսկի Վլադիմիր։ Հատընտիր.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 696 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Գրիգորյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 226