Ալեքսանդր Գասպարյան
Ալեքսանդր Հրաչյայի Գասպարյան (մարտի 10, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
![]() | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1974 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1996) |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Համազգային թատրոն |
Ծնողներ | հայր՝ Հրաչյա Գասպարյան |
ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի որդին է, դերասանուհի Արմինե Անդրեասյանի ամուսինը։
Կենսագրություն
խմբագրել1991-1996 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում։ 1995-1996 թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1997 թվականից աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում` որպես դերասան, 2008 թվականից` նաև դերասանի վարպետություն և ռեժիսուրա է դասավանդում ԵԹԿՊԻ-ում[1]։
Դերեր
խմբագրել- Կ. Մանյե «Օսկար» - Իգոր
- Է. Ռոստան «Ռոմանտիկները» - Բլեզ
- Ա. Չեխով «Հոբելյան» - չինովնիկ
- Ե. Շվարց «Վիշապը» - քաղաքացի
- Ռ. Ծատուրյան «Ընտրություն»
- Կամպենիլե «Խեղճ Պետրոս»- թաղման բյուրոյի աշխատակից
- Ա. Հայկազյան «Այրվող մոմեր»- ոստիկան
- Ռ. Ծատուրյան «Նոր դարի հեքիաթը» - վիշապ
- Ռ. Ծատուրյան «Հեքիաթն է կանչում» - Բուրատինո
- Հ. Հովհաննիսյան «Վիշապի տարի, գալդ բարի» - Վիշապիկ
- Ա. Աղասարյան «Անբան Հուռի» - անպոչ քուռիկ
- Ռ. Ծատուրյան «Ամանորյա իրարանցում» - Ջին
- Ռ. Մարուխյան «Ամենալավ տունը» - Ավազակ
- Ե. Շվարց «Ձյունե թագուհի» - հյուսիսային եղջերու
- Ա. Սիմոնյան «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» - ճշտախոս
- Հեռուստասերիալ «Բնակարան N 2» - Արմեն
2001 թվականին Ֆրանսիայում և Բելգիայում մասնակցել է «ՖԻՏԱ» միջազգային փառատոնին՝ «Ընտրություն» ներկայացումով։ 2008 թվականին Մոսկվայում մասնակցել է «Կարոտ» հայկական փառատոնին, որտեղ խաղացել է թուրք փաշայի դերը Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացման մեջ և արժանացել դիպլոմի[2]։