Հրաչյա Գալստյան

հայ քանդակագործ, նկարիչ, խեցեգործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչյա Ցոլակի Գալստյան (մարտի 10, 1948(1948-03-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 23, 2016(2016-07-23), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, նկարիչ, խեցեգործ։

Հրաչյա Գալստյան
Ծնվել էմարտի 10, 1948(1948-03-10)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 23, 2016(2016-07-23) (68 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1998)
Ստեղծագործություն(ներ)Տիգրան Պետրոսյանի հուշարձան
Մասնագիտությունխեցեգործ և քանդակագործ
ԵրեխաներՇողակաթ Մլքե Գալստյան և Ցոլակ Մլքե-Գալստյան

Կենսագրություն խմբագրել

Հրաչյա Գալստյանը ծնվել է 1948 թվականի մարտի 10-ին, Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1973 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Դասավանդել է Աշտարակ քաղաքում, այունհետև՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1998 թվականից՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին[1]։

Ցուցահանդեսներ խմբագրել

1979 թվականին Ռիգայում ունեցել է անհատական ցուցահանդես[2]։ 2017 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է ցուցահանդես Հրաչյա Գալստյանի հիշատակին նվիրված ցուցահադնես, որի շրջանակներում կայացել է Հրաչյա Գալստյանի «Հայրենականչ» գրքի շնորհանդեսը[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Տիգրան Պետրոսյանի հուշարձան (Ապարան)
  • «Կանայք», թեմատիկ շարք, թրծակավ, 1991 թվականից
  • «Պատմիչներ», թեմատիկ շարք, թրծակավ, 1998 թվականից
  • «Երաժիշտներ», թեմատիկ շարք, թրծակավ, 1998 թվականից
  • «Աղամաններ», ազգային-դիցաբանական մոտիվներով շարք (հրակավ, Երևանի աղի կոմբինատ)
  • «Մատաղ», աղե քանդակ, 2002
  • «Երգ աղի մասին», աղե քանդակ, 2004
  • Հին Էրիվան ռեստորանը ներքին և արտաքին ձևավորումներ
  • «Կժով կինը» դեկորատիվ քանդակ (2003, Հին Էրիվան ռեստորանի դիմաց)

Համահեղինակ է Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակում տեղադրված Տիգրան Պետրոսյանի հուշարձանի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Հրաչյա Գալստյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես` նվիրված Հրաչյա Գալստյանի հիշատակին». iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել