Հրաչիկ Ղանդիլյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղանդիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչիկ Մեհրաբի Ղանդիլյան (1921, Կամոյի շրջան - 1978), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Լենինի շքանշանակիր։

Հրաչիկ Ղանդիլյան
Ծնվել է1921
ԾննդավայրԿամոյի շրջան
Մահացել է1978
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Հրաչիկ Ղանդիլյանը ծնվել է 1921 թվականին, Կամոյի շրջանի Արծվաքար գյուղում։ 1939 թվականին ավարտել է Կամոյի մանկավարժական ուսումնարանը։ Մի քանի ամիս Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի դպրոցում աշխատելուց հետո զորակոչվել է բանակ[1]։

Հրաչիկը ծառայել է 108-րդ հեծյալ գնդում։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից նրանց զորամասը մարտնչել է թշնամու դեմ։ 1941 թվականի հուլիսին Հրաչիկը կրծքից ծանր վիրավորվել է։ Տեղափոխվել է հոսպիտալ և բուժվելուց հետո, որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ, զորացրվել է բանակից[1]։

Ղանդիլյանը պատերազմի տարիներին հայրենանվեր մեծ աշխատանք է կատարել թիկունքում։ Կոլտնտեսությունում աշխատել է որպես օղակավար։ 1948 թվականին լավագույն աշխատանքի համար արժանացել է բարձրագույն պարգևի՝ Լենինի շքանշանի։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով Հրաչիկը հնարավորություն չի ունեցել զբաղվելու ֆիզիկական աշխատանքով։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, աշխատանքի է անցել Ծովակի դպրոցում, 1954-1955 ուսումնական տարվանից դասավանդել է ֆիզիկա, մաթեմատիկա և կենսաբանություն։ Այնուհետև աշխատել է Սևանի շրջանի Զովաբերի միջնակարգ դպրոցում։ Ստեղծել է դպրոցամերձ հիանալի հողամաս և մի քանի տարի ղեկավարել ուսումնափորձնական աշխատանքները։ Նրա փորձին նվիրված հատուկ գրքույկ է հրատարակվել։ Ղանդիլյանը եղել է հասարակական ակտիվ աշխատող։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով, պատվոգրերով[1]։

Մահ խմբագրել

Ղանդիլյանը մահացել է 1978 թվականին, ծանր հիվանդությունից հետո։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել