«Հրաշքների ծառուղի» (իսպ.՝ El Callejón de los milagros հայտնի է նաև որպես «Անառակ սեր»), 1995 թվականի մեքսիկական ֆիլմ, մեքսիկական կինոյի աստղային կազմով, ներառյալ Էրնեստո Գոմես Կրուսը և Սալմա Հայեկը։ Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է եգիպտացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նագիբ Մահֆուզի «Միդահ փողոցը» վեպը։

Հրաշքների ծառուղի
իսպ.՝ El callejón de los milagros
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրդրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և վեպի էկրանավորում
Հիմքալ-Միդակ նրբանցք
Թվականմայիսի 5, 1995
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԽորխե Ֆոնս
ՊրոդյուսերԱլֆրեդո Ռիպշթեյն
Սցենարի հեղինակՎիսենտե Լեներո
ԴերակատարներՍալմա Հայեկ, Էռնեստո Գոմես Կրուս, Մարիա Ռոխո, Բրունո Բիչիր, Դելիա Կասանովա, Կլաուդիո Օբրեգոն, Աբել Վուլրիչ, Լուիս Ֆելիպե Տովար և Դանիել Խիմենես Կաչո
ՕպերատորԿառլոս Մարկովիչ
ԵրաժշտությունLucía Álvarez?
ՄոնտաժԿառլոս Սավաջ
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿինոընկերությունAlameda Films
Տևողություն134 րոպե
IMDbID 0112619

Օրիգինալ սյուժեի գործողությունները տեղի են ունենում Կահիրեում 1940-ական թվականներին, բայց Վիսենտե Լեներոյի կողմից հարմարեցված սցենարում պատմվում է Մեխիկոյի աղքատ արվարձաններից մեկի 1990-ական թվականների իրադարձությունների մասին։ Ֆիլմը բաղկացած է չորս նովելներից, որոնցից առաջին երեքը առավելապես նվիրված են երեք հերոսներից յուրաքանչյուրին՝ Դոն Ռուին (Էրնեստո Գոմես Կրուս) ՝ բարի տիրոջը, ուր տղամարդիկ հավաքվում էին խմելու և դոմինո խաղալու համար, Ալմային (Սալմա Հայեկ) ՝ գեղեցիկ մի աղջիկ, ով ապրում էր հարևանությամբ և երազում էր սիրո մասին, և Սյուզանիտայի (Մարգարիտա Սանս)՝ այն տան տիրուհի, ուր ապրում էր Ալման և ֆիլմի շատ այլ կերպարներ։ Սյուժետային այս ուղիները տրամախաչվում են ժամանակի մեջ, և ֆիլմի որոշ իրադարձություններ ի ցույց են դնում տարբեր տեսանկյուններից։ Չորրորդը ժամանակի առումով հեռու է սրանցից։

Սյուժե

խմբագրել

Ռուտիլիոն (Դոն Ռու) սեփական բար ունի։ Երեսուն տարվա ամուսնությունից հետո նա գիտակցում է, որ կանայք իրեն այլևս չեն հետաքրքրում, և սիրահարվում է Ջիմիին՝ գալանտերեայի խանութի երիտասարդ մի վաճառողի։ Ռուտիլիոյի որդին՝ Չավան, իմանալով այդ մասին՝ հարձակվում է Ջիմիի վրա։ Այնուհետև, մտածելով, որ սպանություն է կատարել, փախնում է Միացյալ Նահանգներ՝ իր ընկեր Աբելին համոզելով ընկերակցել իրեն։

Այս ընթացքում Աբելին հաջողվել էր շահել գեղեցկուհի Ալմայի փոխադարձ սերը։ Հեռանալով ԱՄՆ՝ նա հաշվարկել էր գումար վաստակել աղջկա հետ ամուսնանալու համար։ Սակայն, նրա վերադարձին սպասելու խոստում տված Ալման Աբելի հեռանալուց հետո համաձայնում է ամուսնանալ զարդերի վաճառքով զբաղվող հարուստ առևտրական դոն Ֆիդելի հետ։ Միայն թե վերջինիս հանկարծահաս մահվան պատճառով հարսանիքը չի կայանում։ Այդժամ Ալման հայտնվում է Խոսե Լուիսի՝ թանկարժեք պոռնկատան տիրոջ, ազդեցության տակ, հեռանում է տնից և դառնում է մարմնավաճառ։

Ալմայի մայրը՝ դոնա Կատան տարիքն առած Սյուզանիտայի (այն տան տիրուհին, ուր ապրում էին և Կատան, և դոն Ռուի ընտանիքը) համար կանխատեսում է, որ նա կհանդիպի իր երազանքի տղամարդուն։ Պատահականորեն այդ տղամարդը դառնում է խարդախ Գիչոն՝ բարմեն, ով աշխատում էր դոն Ռուի մոտ։

Մի քանի տարի անց Չավան կնոջ և փոքրիկ որդու հետ վերադառնում է տուն։ Իմանալով, որ արդեն թոռնիկ ունի՝ Ռուտիլիոն հաշտվում է որդու հետ։ Աբելն էլ, վերադառնալուն պես իմանում է, թե ինչ ճակատագիր է բաժին ընկել իր հարսնացուին։ Նա որոշում է վրեժխնդիր լինել Խոսե Լուիսից, բայց արդյունքում ինքն է զոհվում իր սիրելիի ձեռքերի մեջ։

Դերերում

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել

Մրցանակ «Արիել» (Մեքսիկա) 1995 թվականին

խմբագրել
  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսուրա՝ Խորխե Ֆոնս
  • Լավագույն դերասանուհի՝ Մարգարիտա Սանս
  • Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Լուիս Ֆելիպե Տովար
  • Լավագույն զգեստներ՝ Հայմե Օրտիս
  • Լավագույն մոնտաժ՝ Կարլոս Սավաժ
  • Լավագույն գրիմ՝ Էլվիրա Ռոմերո
  • Լավագույն օրիգինալ երաժշտական թեմա կամ երգ ՝ Լյուսիա Ալվարես
  • Ֆիլմի լավագույն օրիգինալ երաժշտություն՝ Լյուսիա Ալվարես
  • Նկարչի լավագույն աշխատանք՝ Կարլոս Գուտիերրես
  • Լավագույն սցենար՝ Վիսենտե Լեներո

Չիկագոյի կինոփառատոն (ԱՄՆ) 1995 թվականին

խմբագրել
  • Հանդիսատեսի համակրանքի մրցանակ

Մրցանակ «Գոյա» (Իսպանիա) 1996 թվականին

խմբագրել
  • Իսպաներեն լեզվով լավագույն արտասահմանյան ֆիլմ

Գրամադյան կինոփառատոն (Բրազիլիա) 1995 թվականին

խմբագրել
  • Լավագույն ռեժիսոր՝ Խորխե Ֆոնս
  • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Մարգարիտա Սանս

Գվադալահարյան կինոփառատոն (Մեքսիկա) 1995 թվականին

խմբագրել
  • Հանդիսատեսի համակրանքի մրցանակ

Հավայան կինոփառատոն (Կուբա) 1995 թվականին

խմբագրել
  • Լավագույն ռեժիսուրա՝ Խորխե Ֆոնս
  • Լավագույն սցենար՝ Վիսենտե Լեներո
  • Մեծ կորալ (Առաջին մրցանակ)՝ Խորխե Ֆոնս

Պարագվայյան կինոփառատոն (Պարագվայ) 1997 թվականին

խմբագրել
  • Լավագույն դերասանուհի
  • Լավագույն դերասան՝ Բրունո Բիհար
  • Արծաթե Մեխ՝ Խորխե Ֆոնս

Արտաքին հղումներ

խմբագրել