Հրանտ Սաֆարյան

քաղաքական գործիչ

Հրանտ Ռաֆիկի Սաֆարյան (օգոստոսի 13, 1959(1959-08-13), Ակնաղբյուր, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 30, 2020(2020-01-30)), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 5-րդ և 1-ին գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1][2]։

Հրանտ Սաֆարյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1959(1959-08-13)
ԾննդավայրԱկնաղբյուր, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 30, 2020(2020-01-30) (60 տարեկան)
Քաղաքացիություն Արցախ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Սաֆարյանը ծնվել է 1959 թվականի օգոստոսի 13-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ 1966-1974 թվականներին սովորել է Ակնաղբյուրի ութամյա դպրոցում, իսկ 1974-1976 թվականներին՝ է Ավետարանոցի միջնակարգ դպրոցում։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։

1982-1983 թվականներին դասավանդել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցում։

1983-1986 թվականներին եղել է կոմերիտմարզկոմի աշխատակից։ 1986 թվականին ընտրվել է կոմերիտմիության Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար։

1991 թվականի դեկտեմբերի 28-ին Ավետարանոցի թիվ 27 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1992 թվականի հունվարին՝ Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։

1992 թվականի օգոստոսին նշանակվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության Պետական Կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Ասկերանի վերին ենթաշրջանում։ 1999-2005 թվականնեերին եղել է Արցախի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կենսաթոշակային ապահովության վերահսկողության բաժնի պետ։ 2005 թվականին եղել է Արցախի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի սոցիալական ապահովագրության և մոնիտորինգի բաժնի պետ, իսկ 2006 թվականին՝ հիմնադրամի սոցիալական ապահովագրության և առանձին ծրագրերի բաժնի պետ։

2007 թվականին նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ։ 2009 թվականի հունիսին եղել է Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության պետի տեղակալ։

2009 թվականի հուլիսին շնորհվել է քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։

2012 թվականի դեկտեմբերի 19-ին լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[3]։

2013 թվականի հունվարի 9-ին ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[4]։

2015 թվականի հունիսի 11-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է։

Հրանտ Սաֆարյանը մահացել է 2020 թվականի հունվարի 30-ին 60 տարեկանում[5]։

Ունի երկու զավակ։

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական ծառայություն» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 18 հրամանագիր 07.05.2007 թվական)
  • «Երախտագիտություն» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 48 հրամանագիր 01.09.2007 թվական)
  • «Շուշիի ազատագրման համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սաֆարյան Հրանտ Ռաֆիկի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «Ցավակցություն ԱՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանի մահվան կապակցությամբ». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «23 դեկտեմբերի 2012թ. (լրացուցիչ) | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները» (PDF). cecnkr.am. 23.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Կյանքից հեռացել է ԼՂՀ առաջին և հինգերորդ գումարման պատգամավոր Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանը». Նորություններ Արցախից aparaj.am. 2020 թ․ հունվարի 31. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել