Հրանտ Ավագյան (նկարիչ)

հայ նկարիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Հրանտ Միհրանի Ավագյան (մարտի 29, 1900-?), հայ նկարիչ, ռեստավրատոր։

Հրանտ Ավագյան
Ի ծնեՀրանտ Միհրանի Ավագյան
Ծնվել էմարտի 29, 1900
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Վախճանվել էանհայտ է
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է մարտի 29-ին, Հալեպում (Սիրիա)։ Ուսումը ստացել է Հալեպի Ներսեսյան վարժարանում և գերմանական լիցեյում։ 1920-ին տեղափոխվել է Ռումինիայում, մշտական բնակություն հաստատել Բուխարեստում։ Ավագյանը աշակերտել է ռումինական հայտնի նկարիչ, ակադեմիկոս Ժ. Ա. Ստերիաղիին։ Հեղինակ է հիմնականում փոքրադիր բնանկարների, նատյուրմորտների, դիմանկարների, որոնք կատարված են նուրբ զգացողությամբ և անմիջականությամբ։ Շուրջ 40 տարի զբաղվել է ռումինական հին նկարների նորոգման աշխատանքով։ Այցելել է Սովետական Հայաստան, նկարել հայրենի բնությունն ու հուշարձանները, տվել 2 անհատական ցուցահանդես։ Աշխատանքներից երկուսը՝ «Աշնանային բնանկար» և «Առագաստանավը ափին» նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։