Հրաձգություն Ահվազում (2018)
Հրաձգություն Ահվազում կամ Ահվազի ահաբեկչական հարձակում (պարս.՝ تیراندازی مراسم رژه در اهواز), ահաբեկչություն, որը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության Խուզիստանի նահանգի Ահվազ քաղաքում՝ նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ ռազմական շքերթի ժամանակ։ Ամենայն հավանականությամբ ահաբեկչության թիրախակետը եղել է Իրանի նախագահը, ով բազմիցս աչքի է ընկել հակաահաբեկչական հայտարարություններով։
Հրաձգություն Ահվազում تیراندازی مراسم رژه در اهواز | |
---|---|
Ահաբեկված բնակչության անկանոն գործողությունները հրաձգության ժամանակ | |
Տեսակ | մասսայական հրաձգություն |
Երկիր | Իրանի Իսլամական Հանրապետություն |
Գրոհի վայր | Ահվազ, Խուզիստան |
Տեղադրանք | Ահվազ |
Գրոհի նպատակ | Հասան Ռոհանի (ահաբեկչությունը տեղի է ունեցել Իրանի նախագահի ելույթից վայրկյաններ հետո) |
Տարեթիվ | 09:00-09:10- սեպտեմբերի 22, 2018 |
Զոհվածներ | 29 (25 խաղաղ բնակիչ, 4 ահաբեկիչ) |
Վիրավորներ | 53 և ավելի |
Ահաբեկիչների քանակ | 4 ահաբեկիչներ |
Կազմակերպիչներ | Իրաքի և Լևանտի իսլամական պետություն |
Ahvaz military parade attack (2018-09-22) Վիքիպահեստում |
Ահաբեկչության հետևանքով զոհվել են 29 անձինք, այդ թվում՝ 25 խաղաղ բնակիչ և 4 գրոհային[1]։ Ըստ վերջին տվյալների՝ կան 53-ից ավելի վիրավորներ, որոնցից շատերի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Ահաբեկչական հարձակում
խմբագրելԱհաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Իրանի Ահվազ քաղաքում ամեն տարի անցկացվող ռազմական շքերթի ժամանակ, որը նվիրված էր իրանա-իրաքյան պատերազմում իրանական բանակի տարած հաղթանակին։ Հրաձգությունը սկսվել է սեպտեմբերի 22-ին, տեղական ժամանակով՝ 09։ 00-ի շրջակայքում։
Գրոհայինների հարձակումից վայրկյաններ առաջ իր ելույթն ավարտել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։ Ըստ հրապարակված տվյալների՝ ահաբեկչության հեղինակները եղել են չորս գրոհայիններ, իսկ կազմակերպիչը՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը։ Բնակչության վրա անկանոն կրակահերթ բացած չորս ահաբեկիչներից երկուսը սպանվել են ուժային կառույցների կողմից, իսկ մյուս երկուսը՝ ձերբակալվել։ Ձերբակալվածներից մեկն ունեցել է մարմնական վիրավորում։ Ըստ Իրանի սահմանադրության՝ ձերբակալված անձի համար պետք է սահմանվի մահապատիժ։
Արձագանք
խմբագրելԽուզիստանի նահանգապետն ահաբեկչական հարձակումից րոպեներ հետո հայտարարում է վիրավորվածների և զոհերի թվաքանակը և իրավիճակը գնահատում կայուն՝ գրոհայինների ձերբակալմամբ պայմանավորված[2]։ Հոջորդիվ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարությունը։ Իսկ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Ահվազի գործողությունների համար մեղավոր են ահաբեկչության տարածաշրջանային հովանավորները և նրանց ամերիկացի հրահանգիչները։ Իրանի կառավարությունը չի բացառել այն կանխավարկածը, որ հրաձգությունը կարող է կազմակերպված լինել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ ահաբեկչությունը ֆինանսավորվել է Պարսից ծոցի երկու արաբական պետությունների ղեկավարության կողմից։
Նախարարն իր սոցիալական ցանցերից մեկում ահաբեկչության կապակցությամբ հավելել է[3]․
Միջազգային հանրություն
խմբագրել- Հայաստան` Իրանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ հարևան պետության կառավարությանը ցավակցական հեռագրեր են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը։ Հասան Ռոհանիին ուղղված նամակում ՀՀ կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է․
Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ուժերը միջազգային այդ չարիքի դեմ պայքարում։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ահաբեկչական հարձակում Ահվազում. ահաբեկչական խումբը չեզոքացվել է». Pars Today. 2018 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Իրանում հայտարարել են Ահվազում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ոչնչացման մասին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հրաձգություն Ահվազում (2018) կատեգորիայում։ |