Հրաբխային դպրոց (անգլ.՝ Volcano School), ոչ հավայացի նկարիչների խումբ, որը Հավայան կղզիներում նկարում էր գիշերը ժայթքող հրաբխների պատկերներով բնանկարներ։ Այս նկարիչներից ոմանք նկարում էին նաև ջրաներկով բնանկարներ` ցերեկային պատկերներով[1]։ Նրանց ստեղծած կտավների լավագույն օրինակները իրենցից ներկայացում են եվրոպական ռոմանտիկ ավանդույթների և ամերիկյան բնանկարների ավանդույթների միաձուլումը։

Հրաբխային դպրոց
Հիմնադրված1880-ական թվականներ
ՏարածաշրջանՀավայի
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն

Պատմություն խմբագրել

Հավայան կղզիներում գործող երկու հրաբուխ` Կիլաուեան և Մաունա֊Լոան պարբերաբար ժայթքում էին 1880-1890-ական թվականներին, և «Հրաբխային դպրոցի» նկատմամբ հետաքրքրությունը հասնում է գագաթնակետին։

Նկարիչների կողմից հատկապես սիրված էր Կիլաուեա հրաբուխը, որին կարելի էր ծովափից հասնել ձի հեծնելով՝ անցնելով թեք լեռնային ճանապարհով։

Էստամպներ ստեղծող և նկարչության ուսուցիչ Հակ-Մեյզելետ Լյուկիենսը Հավայան կղզիների այս ժամանակաշրջանը անվանել է «Հավայան փոքր վերածնունդ»[2]։ Հոնոլուլուի նկարչության թանգարանի հավաքածուում պահվում են «Հրաբխային դպրոցի» նկարիչների նկարները։

Խմբի անդամներ խմբագրել

  • Ժյուլ Տավերնյե (1844-1889)՝ ֆրանսիացի
  • Էրնեստ Ուիլիամ Կրիստմաս (1863-1918)՝ ավստրալիացի
  • Կոնստանցիա Գորդոն֊Կամմինգ (1837-1924)՝ շոտլանդուհի
  • Չարլզ Ֆուրնո (1835-1913) ՝ ամերիկացի
  • Դեվիդ Հովարդ Հիչքոք (1861-1943) ՝ ամերիկացի
  • Օգուրա Յոնեսուկե Իտո (1870-1940) ՝ճապոնացի
  • Ամբրոուզ Մակարտի֊Պատերսոն (1877-1966) ՝ավստրալիացի
  • Տիցիան Պիլ (1799-1885) ՝ ամերիկացի
  • Լուի Պոլ (1915-1999) ՝ ամերիկացի
  • Էդուարդո Լեֆեվր Սկովել (1864-1918) ՝ բրիտանացի
  • Ուիլիամ Պինկնի Տոուլեր (1826-1899) ՝ ամերիկացի
  • Ուիլիամ Տվիգ֊Սմիտ (1883-1950) ՝ նորզելանդացի
  • Ջոզեֆ Դուայտ Ստրոնգ (1852-1899) ՝ ամերիկացի
  • Լայոնել Ուոլդեն (1861-1933) ՝ ամերիկացի

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Johnston H. Charles Furneaux and the Sublime(անգլ.) // Honolulu Museum of Art. — 2016. — № Sept—Oct—Nov. — С. 9.
  2. Luquiens H.-M. Jules Tavernier. — Honolulu: Honolulu Academy of Arts Annual Bulletin, 1940. — Vol. II. — P. 25.