Հվաջոն, հվաչոն (կոր.՝ 화전, 花煎, hwadʑʌn), փոքրիկ չափի կորեական քաղցր աղանդեր, չոն յուղաբլիթի կամ տտոկ կարկանդակի տարատեսակ։ Պատրաստվում է մածուցիկ խմորից և տարբեր ուտելի ծաղիկների շաքարից, օրինակ` լեռնավարդից ու քրիզանթեմից[1][2]։ Չինարենից բառացի թարգմանությամբ «հվաջոն» նշանակում է «ծաղկե չոն», ունի այլ անվանումներ.Կկոտ պուկկումի (꽃부꾸미), կկոտ չիջիմի (꽃지지미), կկոտ տարիմ (꽃달임), որոնք ունեն կորեական ծագում[3]։

Չինդալլե-հվաջոն

Հվաջոն նորի խմբագրել

 
Չինդալլե (սրածայր ալպյան վարդ)

Հվաջոնը սովորաբար օգտագործվել է հվաջոն նորի (화전놀이) օրվա առիթով, այն գոյություն է ունեցել դեռևս Գորյո արքայատոհմի ժամանակներից (918-1392)[4]։ Գարնանը` Սամջինալի օրը (լուսնային օրացույցով մարտի 3-ին), կանայք միասին գետի մոտ խնջույքի էին գնում` իրենց հետ վերցնելով մածուցիկ խմոր և պոնչոլ։ Կանայք հավաքում էին ուտելի ծաղիկներ և հվաջոն պատրաստում, որի տիպիկ տեսակը չինդալլե հվաջոն ալպյան վարդն է, այն անվանում են նաև տուգյոն հվաջոն (հանգըլ.두견화전, հանջա. 杜鵑花煎)[3]: Հվաջոնն ուտելուց հետո խմել են չինդալե հվաջե և անալկոհոլային պունշ[5][6]։

Աշնանը չինացիները քրիզանտեմից (ծաղիկներից ու տերևներից) հվաջոն են պատրաստել, կուկ հվաջոն (국화전) և այն խմել «կուկ հվաջու» (국화주) կամ յուջա հվաջե քրիզանտեմից պատրաստված գինով։ Կուկ հվաջոնը կապված է նաև Չունգու տոնակատարության հետ (중구, 重九, նաև Չունջոլ, 중양절)։ Այն ըստ ավանդական օրացույցի տոնվում է սեպտեմբերի 9-ին[7][8][9][10]։

Տարաատեակներ խմբագրել

Բացի չինդալլե հվաջոնից և կուկ հվաջոնից գոյություն ունեն նաև ուտելի ծաղիկներից պատրաստված այլ տեսակներ[1]ի հվաջոն (이화전, 梨花煎), պոկկոտ հվաջոն (벚꽃화전, սակուրայով), չեբիկոտ հվաջոն (제비꽃화전 մանուշակով) պատրաստում են գարնանը, իսկ չանմի հվաջոնը (장미화전) ուտում են վաղ ամռանը[1]։Մենդրամի հվաջոնը (맨드라미화전) աշնանային ուտեստ է[1]։

Եթե տվյալ եղանակին համապատասխան ծաղիկները չկան, ապա հվաջոն կարող են պատրաստել Ումբիլիկարիա քարաքոսից, օշինդրից, ունաբից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ttuk, Hangwa : Kinds of Rice Cakes». Pan-fried Rice Cake. Korea Agro-Fisheries Trade Corporation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.
  2. Chʻoe, Sang-su (1960). Hanʾguk ŭi sesi pʻungsok. Kyŏnggi Taehak Minsokhak Yŏnʼguso : Koryŏ Sŏjŏk Chusik Hoesa. էջ 54.
  3. 3,0 3,1 3,2 «화전 (花煎)» (Korean). Empas / EncyKorea. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «화전놀이 (花煎놀이), Hwajeon nori». The Academy of Korean Studies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.
  5. «Kind of Eumcheongryu». Hwachae (Honeyed juice mixed with fruits). Korea Agro-Fisheries Trade Corporation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.
  6. «Jindallae hwachae (진달래화채 ──花菜)» (Korean). Empas / EncyKorea. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Lee E-hwa; Ju-Hee Park (translation) (2006). Korea's pastimes and customs: A Social History. Homa & Sekey Books. էջեր 170–172. ISBN 1931907382. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  8. Shin Najeong (신나정) (2007 թ․ դեկտեմբերի 6). «Interesting Food Story (Yuja) (재밌는 푸드 이야기 (유자)» (Korean). MBN Radio. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «(Korean Food Culture Series - Part 3) Special Food for Seasonal Occasions». Korea Tourism Organization. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  10. Christian Roy (2005). Traditional Festivals: A Multicultural Encyclopedia. ABC-CLIO. էջ 116. ISBN 1576070891. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել