Ուտելի ծաղիկներ, այն ծաղիկներն են, որոնց օգտագործումը սննդում անվնաս է։ Ծաղիկները շատ երկրների խոհանոցների մասն են կազմում, այդ թվում Ասիայի, Եվրոպայի և Միջին Արևելքի[1][2]։

Starflower 1.jpg

ՕգտագործումԽմբագրել

 
Շաքարապատ մանուշակներով զարդարված շոկոլադե տորթ

Իրենց եզակի և կայուն համերով, գույնով, ուտելու ծաղիկները մեծ ժողովրդականություն են վայելում աշխարհի խոհանոցներում[3]։ Ծաղիկներն ավելացնում են ուտելիքի մեջ ապահովելու համար համ, բուրմունք և գույն։ Նրանք կարող են լինել հիմնական ուտելիքի մաս կամ աղանդեր: Կարող են մատուցվել որպես խավարտ։ Ծաղիկները կարող են խմիչքի մեջ կատարել համային հավելում կամ օգտագործվել թեյ կամ գինի պատրաստելու համար։ Ծաղիկներն ավելացվում են սպրեդների, սերուցքային կարագների, կոնսերվացված մրգերի և քացախի մեջ[1]: Որոշ ծաղիկներ չորացվում են և օգտագործվում, որպես դեղամիջոց կամ կանաչեղեն[1][4]։

Շատ ծաղիկներ կարող են օգտագործվել զուտ գոյատևելու նպատակով[1] և նրանցից շատերը հաճելի համային հատկություններ չունեն[5]։

Լավ բուրմունք ունենալու համար ծաղիկները հարկավոր է հավաքել վաղ առավոտյան։ Թառամած կամ դեռ կոկոն վիճակում ծաղիկների մեծ մասը կարող է համով չլինել։ Դրանք հաճախ դառն են։ Շատ ծաղիկներ կարելի է լիովին օգտագործել, բայց մի մասի ցողունն ու առէջները անհամ են[4]։

ԳրականությունԽմբագրել

  • Barash, C. W. Edible Flowers from Garden to Palate. Golden: Fulcrum Publishing, 1993.
  • Brown, K. Flowerpower. New York: Anness Publishing Limited, 2000.
  • Mead, C. and E. Tolley. A Potpourri of Pansies. New York: Clarkson Potter Publishers, 1993.
  • Strowbridge, C. and F. Tillona. A Feast of Flowers. New York: Funk & Wagnalls, 1969.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Lauderdale, C. and E. Evans. Edible Flowers. Horticulture Information Leaflet 8513. North Carolina State University. 1999.
  2. Ольга Бородина։ «42 съедобных цветка»։ http://kedem.ru/։ Վերցված է 24 Հուլիս 2016 
  3. «Edible Flowers»։ Waterfields։ Վերցված է 2015-03-04 
  4. 4,0 4,1 Newman, S. E. and A. S. O'Connor. Edible Flowers. Colorado State University Extension. 2013.
  5. Coyle, G. Edible Flowers. University of Minnesota Extension Service. Reviewed 1999.