Հսկիչները (ֆիլմ)
«Հսկիչները» (անգլ.՝ Watchmen), ամերիկյան ռեժիսոր Զաք Սնայդերի` սուպերհերոսների մասին ֆիլմը։ Գլխավոր դերերում են Մալին Ակերմանը, Բիլի Քրուդափը, Մեթյու Գուդը, Ջեկի Էրլ Հեյլին, Ջեֆրի Դին Մորգանը և Պատրիկ Ուիլսոնը։ Դա Ալան Մուրի և Դեյվ Գիբոնսի նույնանման կոմիքսի ադապտացիան է։ Ֆիլմի իրադարձությունները կատարվում են 1985 թվականի այլընտրանքային իրականությունում, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև Սառը պատերազմի ամենաթեժ պահին, երբ ազգի նախկին սուպերհերոս-պահապանների խումբը հետաքննում է իրենց դեմ հնարավոր դավադրությունը, բայց բացահայտում է ավելի վիթխարի և չարագույժ բան։
Սյուժե խմբագրել
Ֆիլմը սկսվում է նախկին Հսկիչներից մեկի՝ Էդվարդ Մորգան Բլեյկի (Կոմեդիանտի) մահվամբ։ Նրա մահվան հետաքննությունը ոչ ոք չի ուզում սկսել, քանի որ նա երկար ժամանակ կառավարությունում է աշխատել և հնարավոր է, որ ունեցել է վտանգավոր թշնամիներ, բայց սուպերհերոս Ռորշախը (Ուոլտեր Քովաչը)` միակը, ով «համազգեստով հերոսների» արգելման օրենքից հետո չի բաժանվել իր դիմակից, սկսում է սեփական հետաքննությունը։ Հաշվի առնելով, որ ինչ-որ մեկը որոշել է ազատվել սուպերհերոսներից, նա որոշում է տեղեկացնել իր թիմի նախկին ընկերներին, բայց ոչ ոք նրա երկյուղը լուրջ չի ընդունում։ Ջոն Օսթերմանը (Բժիշկ Մանհեթենը) և Անդրիան Վեյդտը (Օզիմանդիան) զբաղված են անսպառ էներգիայի աղբյուրի ստեղծմամբ, որը կարող է ամբողջովին լուծել մարդկանց էներգիայի կարիքը և վերացնել ռեսուրսների համար պատերազմները։ Դենիել Դրայբերգը (Գիշերային Բուն) և Լորի Յուսպեշիկը (Մետաքսե Ուրվականը) նորից սուպերհերոսներ չեն ցանկանում դառնալ։ Նրանց թվում է, որ հանգիստ, խաղաղ կյանքը երազանքների սահմանն է։ Նրանք չեն հավատում Ռորշախի պատմությանը` Հսկիչների դեմ դավադրությանը։
Չնայած որ ոչ ոք չի ուզում իր հետ համագործակցել, Ռորշախը գալիս է Հսկիչների հին թշնամու` սուպերչարագործ Մոլոխ Միստիկի (Էդգար Ջեկոբի) մոտ։ Բայց նա արդեն երկար ժամանակ հրաժարվել է իր քրեական անցյալից և վերցնելով նոր անուն, ապրում է սովորական կյանքով։ Նա բավական ծեր է Կոմեդիանտին հաղթելու համար, միաժամանակ նաև հիվանդ է քաղցկեղով։ Ռորշախը Մոլոխի հետաքննության ժամանակ իմանում է, որ Կոմեդիանտը մահվանից առաջ այցելել է Մոլոխին։ Նախկին չարագործի խոսքերով` նա շատ ճնշված էր և նույնիսկ լացում էր, որ նման չէր Կոմեդիանտի նորմալ պահվածքին։ Ռորշախը հավատում է Մոլոխին։ Գնալուց առաջ նա Մոլոխի մոտ հայտնաբերում է քաղցկեղի համար դեղ` «Պիրամիդ Թրանսնեյշնլ» ընկերության արտադրությամբ։
Այդ ժամանակ ավելի հեռանալով կիսաաստված դարձած Ջոն Օստերմանից, Լորի Յուսպեշիկը սկսում է հանդիպել Դենիել Դրայբերգին, և նրանց միջև սիրավեպ է սկսվում։ Ջոնը, իր հերթին ավելի շատ կորցնելով զգացմունքային կապը մարդկանց հետ, ուշադրություն չի դարձնում դրա վրա և շարունակում է աշխատել հավերժ շարժիչի վրա։ Ադրիանա Վեյդտայդաի վրա անհաջող մահափորձ է կատարվում. սպանողը մահանում է, խմելով թույնը, նախքան Ադրիանան նրանից կիմանար պատվիրատուի անունը։ Մարդասպանի տանը Ռորշախը գտնում է «Պիրամիդ Թրանսնեյշնլ»-ի աշխատակցի հավաստագիրը։ Ռորշախը կրկին փորձում է հարցաքննել Մոլախին, բայց նա պարզվում է մահացած է, իսկ նրա տունը շրջապատում է ոստիկանությունը։ Ռորշախը հասկանում է, որ նրան խաբել են և փորձում է փախչել, բայց նրան ձերբակալում են և բանտ նստեցնում` սպանության և «համազգեստով հերոսների» արգելքի խախտման համար։ Բանտարկյալների մի մասը Ռորշախի շնորհիվ է այնտեղ նստած և ցանկանում են վրեժ լուծել նրանից։ Ռորշախը բժշկական զննություն է անցնում հոգեբույժի մոտ, որը փորձում է ապացուցել նրա անմեղսագիտակությունը, բայց Ռորշախը սաբոտաժի է ենթարկում զննությունը և բժշկին վախեցնում է իր կյանքի պատմությամբ։
Ջոն Օստերմանը տելեպորտացի է անում հավերժ շարժիչը Անտարկտիդա, ուղևորվում է պրես-կոնֆերենցիա։ Այնտեղ նրան անսպասելի մեղադրանքներ են ներկայացնում նրան ծանոթ մի քանի մարդկանց քաղցկեղից մահանալու համար։ Ստուդիայում անսպասելիորեն հայտնվում է Ջոն Օստերմանի նախկին կինը, որից նա հեռացել էր Լորի Յուսպեշիկի համար։ Ծերացած և քաղցկեղով նույնպես հիվանդացած` նա նրան մեղադրում է իր հիվանդության և դավաճանության համար։ Զարմացած Ջոնը թողնում է Երկիրը` տելեպորտացվելով Մարս։
Լորի Յուսպեշիկը և Դենիել Դրայբերգը կրկին հագնելով իրենց համազգեստները, միասին մարդկանց փրկում են հրդեհից։ Գիշերային Բուն որոշում է, որ պետք է անպայման Ռորշախին բանտից ազատել, և Մետաքսե Ուրվականը նրա հետ համաձայնվում է։
Բանտարկյալներից մեկը փորձում է սպանել Ռորշախին, բայց արդյունքում ծանր վնասվածք է ստանում, որի հետևանքով մահանում է բանտի հոսպիտալում։ Նրա մահը զանգվածային խռովության առիթ է հանդիսանում։ Օգնության հասած` Գիշերային Բուն և Մետաքսե Ուրվականը օգնում են Ռորշախին դուրս գալ բանտից, և նրանք միասին շարունակում են հետաքննությունը։ Անսպասելիորեն հայտնվում է Բժիշկ Մանհեթենը, ով համոզում է Լորիին նրա հետ Մարս գնալ որպեսզի խոսեն երկիրը փրկելու մասին։ Ռորշախը և Բուն ստիպված են հետաքննությունը երկուսով անցկացնեն։ Հայտնվելով Մարսում` Ջոնը փորձում է համոզել Լորիին այնտեղ մնալ, կանխագուշակելով Երկրում սարսափելի հարձակումներ, բայց Լորին փորձում է համոզել նրան հետ վերադառնալ և փրկել Երկիրը։ Ջոնի հետ զրույցի ընթացքում, Լորին իմանում է, որ իր իսկական հայրը Կոմեդիանտն է, ում նա ողջ կյանքը ատել է մորը բռնաբարելու համար, իրականում սիրելով նրա մորը փոխադարձ։ Լորին արտասվում է, և Ջոնը փոխում է իր վերաբերմունքը մարդկության ճակատագրի հանդեպ։
Այդ ժամանակ Ռորշախը և Բուն իմանում են, որ «Պիրամիդ Թրանսնեյշնլ»-ը գտնվում է «Վեյդտ Ինթերնեյշնլ»-ի հսկողության տակ, և Մանհեթենի դեմ դավադրության ու սպանությունների ետևում կանգնած է Ադրիան Վեյդտը։ Պարզվում է, որ հենց նա է սպանել Կոմեդիանտին, բացահայտելով նրա պլանները, նյութել է Օստերմանի հարազատ մարդկանց քաղցկեղից մահը, պլանավորել է մահափորձ իր վրա, ազատվել է մարդասպանից` նրա բերանում դնելով թույն, մատնել է Ռորշախին և օգտագործել է տեխնիկական նվաճումները, որպեսզի խանգարի Ջոնին կանխատեսել ապագան։ Բուն և Ռորշախը ուղևորվում են Անտարկտիդա, որպեսզի խանգարեն Վեյդտայի պլանների իրագործմանը։
Անտարկտիդայում նրանք իմանում են, որ Ադրիանա Վեյդտի վերջնական նպատակը Բժիշկ Մանհեթենի սարքավորման օգտագործումն է ԱՄՆի, ԽՍՀՄի և այլ երկրների մեծ քաղաքների ոչնչացման համար, որպեսզի ստիպի նրանց վճարել ընդհանուր թշնամու` Բժիշկ Մանհեթենի առաջ։ Դա թույլ կտար կանխել անխուսափելի ատոմային պատերազմը։ Ռորշախը և Բուն փորձում են հաղթել Օզիմանդիային, բայց նա նրանց երկուսից ուժեղ է գտնվում և այդ թվում օգտագործում է մտածված պլանը մինչև նրանց ժամանելը. Նյու Յորքը, Մոսկվան և մի քանի քաղաքներ ջնջված են երկրի երեսից։
Ջոնը և Լորին տելեպորտացվում են արդեն ավերված Նյու Յորք և միանգամից հասկանում են, որ այդտեղ խառնված է Ադրիան Վեյդտը։ Անտարկտիդայում անհաջող փորձ է կատարում Ջոնին վերացնելու համար, բայց հայտնվում է հեշտ հաղթանակված։ Այդ ժամանակ նա փորձում է բոլորին համոզել, որ միլիոնավոր մարդկանց մահը պետք էր միլիարդին փրկելու համար։ Նա իր բազայում միացնում է բազմաթիվ հեռուստացույցներ, և հերոսները տեսնում են, որ երկու գերտերությունների ղեկավարները հաշտություն են կնքել, ավարտելով իր երկար հակամարտությունը, որպեսզի դիմակայի նոր վտանգին։ Ջոնը լսում է Ադրիանայի փաստարկներին և հորդորում է Դենիելին և Լորիին լռել, որպեսզի շատ մարդկանց մահվան պատճառ չդառնա, սակայն Ռորշախը մնում է իր սկզբունքին. «ոչ մի փոխզիջում, նույնիսկ Արմագեդոնի առջև», հրաժարվում է լռել և մահանում է Բժիշկ Մանհեթենի ձեռքերով։
Բժիշկ Մանհեթենը լքում է Երկիրը, վերջնականապես հրաժարվելով այնտեղի ծագող բաներից։ Լորին և Դենիելը միասին են ապրում։ Վեյդտը անպատիժ է մնում։ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ն խաղաղ են ապրում, որը ոչ բոլորին է դուր գալիս։ Ֆիլմի վերջում «New Frontiersman» թերթի աշխատակիցներից մեկը փոստում գտնում է Ռորշախի օրագիրը, գցված այնտեղ Անտարկտիդա ճանապարհորդելուց առաջ, որտեղ գրված էին նրա հետաքննության բոլոր մանրամասնությունները` ներառելով եզրակացություններ կատարվածի իսկական մեղավորի մասին։
Վարձույթ խմբագրել
- Ֆիլմի վարձույթի իրավունք ձեռք է բերվել Warner Bros (Հյուսիսային Ամերիկա) և Paramount Pictures ընկերությունների կողմից ի դեմս United International Pictures-ի (բոլոր այլ պետություններ)։
- Որոշ կինոթատրոններ ֆիլմերի կրկնօրինակները հասնում էին կեղծ անվանմամբ «Ծեր հերոսները երբեք չեն մահանում»(«Old Heroes Never Die»)[12]:
- Ֆիլմի բյուջեն կազմում է $130 000 000, 50 մլն ծախսվել է գովազդի վրա։ Կինոնկարը հավաքել է $107 509 799 ԱՄՆ-ում և $77 749 184 այլ երկրներում (ընդհանուր $185 258 983)[13], ինչն այդքան էլ չէր բավարարում Warner–ի տնօրեններին։ Սնայդերի նախորդ ֆիլմը` «300 Սպարտացիները», 65 000 000 բյուջեով հավաքել է $210 614 939 ԱՄՆ-ում, $245 453 242 աշխարհում ($456 068 181 — ընդհանուր)[14]։
- Ֆիլմի ռեժիսորական տարբերակի ժամանակագրությունը, թողարկված DVD – ի վրա, 24 րոպեով ավելի երկար է, քան թատերական տարբերակը[15]։ Ինչպես նաև թողարկվել է այսպես կոչված «Մաքսիմալ տարբերակը» » (Ultimate Cut) 5 DVD սկավառակների վրա (ինչպես նաև Blu-Ray), որոնց մեջ ֆիլմի տևողությունը կազմում է 215 րոպե[16]։
Սաունդթրեք խմբագրել
- My Chemical Romance — Desolation Row (Album Version) (մակագրերով)
- Nat King Cole — Unforgettable
- Bob Dylan — The Times They Are a-Changin' (Album Version)
- Simon & Garfunkel — The Sounds of Silence (Album Version)
- Janis Joplin — Me And Bobby McGee
- K.C. And The Sunshine Band — I`m Your Boogie Man
- Billie Holiday — You`re My Thrill (Album Version)
- Philip Glass Ensemble — Pruit Igoe & Prophecies
- Leonard Cohen — Hallelujah (Album Version)
- The Jimi Hendrix Experience — All Along The Watchtower (Album Version)
- Budapest Symphony Orchestra — Ride Of The Valkyries (Album Version)
- Nina Simone — Pirate Jenny [Live]
- Nena — 99 Luftballons
- Leonard Cohen - First We Take Manhattan
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/watchmen-straznicy
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 http://www.ofdb.de/film/159521,Watchmen---Die-W%C3%A4chter
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.bbfc.co.uk/releases/watchmen-2009-0
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.cinemarx.ro/filme/Watchmen-Cei-ce-vegheaza-265252.html
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 http://www.imdb.com/title/tt0409459/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.metacritic.com/movie/watchmen
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Box Office Mojo — 1999.
- ↑ Trivia for «Watchmen»(անգլ.) на сайте Internet Movie Database
- ↑ Сборы фильма «Хранители» на сайте Box Office Mojo
- ↑ Сборы фильма «300» на сайте Box Office Mojo
- ↑ Официальный сайт «Хранителей»
- ↑ Информация о «Максимальной версии» на сайте интернет-магазина Amazon
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆիլմի պաշտոնական կայք(անգլ.)
- «Хранители»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Хранители»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Хранители»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: Կաղապար:Рейтинг-5
- Հսկիչների պատմությունը հիմնական ամսաթվերով ու իրադարձություններով
- «Հսկիչները» ֆիլմի գրախոսություն Archived 2009-10-06 at the Wayback Machine.