Հռոմի արդարադատության պալատ

Հռոմի արդարադատության պալատը (իտալ.՝ Palazzo di Giustizia) Պրատիի շրջանում տեղակայված Իտալիայի վճռաբեկ դատարանի և Դատական հանրային գրադարանի նստավայրն էր։ Շենքը դուրս է գալիս Պյացցա դեի Տրիբունալիի, Վիա Տրիբոնիանոյի, Պյացցա Կավուիր և Վիա Ուլպիանոյի վրա։ Հսկայական շենքը տեղաբնակների մեջ ստացել է Palazzaccio մականունը։

Արդարադատության պալատ
Palazzo di Giustizia
Արդարադատության պալատ
Երկիր`Իտալիա Իտալիա
Ճարտարապետական ոճ`Էկլեկտիզմ
Ճարտարապետ`Իտալացի
ճարտարապետ Գուլյելմո Կալդերինի
Կառուցման
ժամանակաշրջան`
1888-1910
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Գուլյելմո Կալդերինի (Պերուջիից ճարտարապետ) նախագծածը և 1888 թվականից մինչև 1910 թվականը կառուցված լինելով, Արդարադատության պալատը համարվում է Հռոմն Իտալիայի թագավորության[1] մայրաքաղաք հռչակումից հետո Հռոմի նոր շենքերից ամենավիթխարիներից մեկը։ Պալատի հիմնման առաջին քարը դրվել է 1888 թվականի մարտի 14-ին արդարադատության նախարար և պետական մեծ կնիքի պահապան Ջուզեպպե Ձանարդելլիի ներկայությամբ, ում պնդմամբ Արդարադատության պալատը տեղակայվել է հեղինակավոր Պրետի շրջանում, որտեղ արդեն բազմաթիվ դատական շենքեր էին կառուցված։ Ողողակային հողերը, որոնց վրա կանգնեցվում էր պալատը, հիմքը պահելու համար պահանջեցին զանգվածեղ բետոնե հենահարթակներ[2]։ Չնայած այդ ամենին, ամեն դեպքում հիմքի կայունացման համար վերականգնողական աշխատանքների անհրաժեշտություն առաջացավ, որոնք սկսվեցին 1970 թվականին[1]։ Հիմքի աշխատանքները բերեցին մի շարք հնագիտական գտածոների, որոնք ներառում էին մի քանի սարկոֆագ։ Դրանցից մեկում հայտնաբերվեց երիտասարդ կնոջ կմախք, փղոսկրից հրաշալի պատրաստված տիկնիկի հետ, որն այժմ պահպանվում է Antiquarium comunale-ում։ Աշխատանքներն սկսելուց 22 տարի անց, 1911 թվականի հունվարի 11-ին Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուիլ 3-րդի ներկայությամբ տեղի ունեցավ պալատի պաշտոնական բացումը։ Շենքի բացառիկ չափերը, նրբաճաշակ զարդերը և շինարարության երկար ժամանակը առաջ բերեցին կաշառակերության լուրջ կասկածներ[3]։ 1912 թվականի ապրիլին գործերի քննության համար նշանակվեց պառլամենտական հանձնաժողով, որը եզրակացությունները ներկայացրեց մեկ տարի անց։ Այդ գործը ծնեց ժողովրդի մեջ պալատի Palazzaccio մականունը։ [2]

Նկարագրությունը խմբագրել

 
Պալատի տեսքը Պիացցա Կավուրի կողմից

Վերածննդի ճարտարապետական և Բարոկկո ոճով կառուցված Արդարադատության պալատն ունի 170 մ բարձրություն և 155 մետր երկարություն, ամբողջությամբ երեսապատված է տրավերտինե կրաքարով։ Տիբեր գետին նայող շենքի գլխավոր ճակատը պսակված է հսկայական բրոնզե կադրիգայով (քառաձի մարտակարգ), որը 1926 թ. այնտեղ տեղադրել է Պալերմոյի քանդակագործ Էտորե Քսիմենեզը։ Հայտնի 10 փաստաբանների խոշոր արձանները  զարդարում են հիմնական ճակատային մասն ու ներքին բակը։ Կառույցի ճակատի վերին մասը, որը նայում է Պիացա Կավուրին, զարդարված է Սավոյանների տոհմի բրոնզե զինանշանով։ Գերագույն դատարանի դահլիճում, որը հայտնի է որպես Մեծ դահլիճ (կամ Calderini Aula Maxima), մի քանի որմնանկարներ է պատկերել Չեզարե Մակկարին (1840-1919), սակայն նա 1909 թվականին կաթվածահար է եղել, իսկ աշխատանքը մնացել էր անավարտ։ Նրա աշակերտ Պիրադե Պասկուին (1866–1954) 1918 թվականին ավարտին հասցրեց ուսուցչի աշխատանքը։

Գրականություն խմբագրել

  • Alberto Manodori Sagredo, ed., La Corte di cassazione : le opere d'arte del palazzo di giustizia di Roma (Rome: Gangemi, 2007; ISBN 978-88-492-1311-9) (in Italian)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Touring Club Italiano, Guida d'Italia, Roma (8th ed., 1993; ISBN 88-365-0508-2), pp. 672-673 (Italian)
  2. 2,0 2,1 Armando Ravaglioli, Roma inizio secolo, in the series Roma tascabile (RomeCollana : Newton Compton, 1995; ISBN 88-8183-220-8), p. 26
  3. Guglielmo Calderini, Guglielmo Calderini direttore dei lavori del Palazzo di giustizia in Roma agli illustri magistrati che dovranno giudicarlo (Rome: Casa editrice italiana, 1909)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմի արդարադատության պալատ» հոդվածին։