Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Վաղարշապատ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (այլ կիրառումներ)

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց, հիմնվել է 1872-ին, Վաղարշապատում՝ մասնավոր տան մեջ։ Կաթողիկոսի հատուկ կոնդակով 4 խնամակալուհիներից հոգաբարձություն է ստեղծվել։ Առաջին տեսուչը եղել է Վահան Բաստամյանը։ Սկզբում եղել է մեկդասյան, այնուհետև՝ երկդասյան։ Դասավանդվել են կրոն, հայ., ռուս., թվաբանություն, տնարարություն, ձեռագործ, երգեցողություն, պատմություն։ Մայր աթոռի ծախսերով դպրոցի համար շենք է կառուցվել։ Սկզբում ունեցել է 26 աշակերտ, հետագայում՝ մինչև 300։ Մի քանի անգամ փակվել է ցարական կառավարության կողմից։ Դադարել է գործել 1918-ին։

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1872
Լուծարված է1918
ՏնօրենՎահան Բաստամյան
Աշակերտներ300
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՎաղարշապատ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 598