Հունական բաց համալսարան
Հունական Բաց համալսարան (հուն․՝ Ελληνικό Ανοικτό Πανεπιστήμιο, անգլ.՝ Hellenic Open University), հունական պետական համալսարան, որը գտնվում է Պատրաս քաղաքում։ Աշխատում է Բրիտանական Բաց համալսարանի օրինակով և ապահովում է բացառապես հեռավար ուսուցում բակալավրի և ասպիրանտուրայի մակարդակով։ Հունաստանի միակ պետական և լիովին հավատարմագրված հեռավար ուսուցման համալսարանն է[3]։
![]() Հունական բաց համալսարանի լոգո | |
![]() | |
Հապավում | Ε.Α.Π. |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Գիտելիքի մատչելիություն բոլորի համար |
Հիմնադրված է | 1992 |
Տիպ | պետական հավատարմագրված հեռավար կրթություն |
Ռեկտոր | Վասիլիս Կարդասիս |
Բակալավրիատ | 17,786 |
Մագիստրատուրա | 13,330 |
Ասպիրանտուրա | 76 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Կամպուս | 10,565 մ² |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պատրաս |
Կայք | eap.gr |
Պատմություն և գործունեությունԽմբագրել
Հունաստանի բաց համալսարանը հիմնվել է 1992 թվականին, բայց աշխատանքը սկսել է 1997 թվականից։ Առաջին 5000 ուսանողներն ընդունվել են 1999 թվականին։ Նույն թվականին էլ աշխատանքի են ընդունվել առաջին 15 գիտաշխատողները։ ԲՈՒՀ-ի վարչական անձնակազմը բաղկացած է մոտ 200 մարդուց։ Համալսարանը բաղկացած է մի քանի դպրոցներից.
- Հումանիտար գիտությունների դպրոց
- Հասարակական գիտությունների դպրոց
- Գիտության և տեխնիկայի դպրոց
- Կիրառական արվեստի դպրոց
Ասպիրանտական կրթության համար Պատրասի Բաց համալսարանը համագործակցում է Վրոցլավի տնտեսագիտական համալսարանի հետ[4]։
Համալսարանը մասնակցում է Լեոնարդո դա Վինչիի ծրագրին, իրականացնում է Եվրոպական հանձնաժողովի անընդհատ կրթություն և հանդիսանում է Էրասմուս փոխանակման ծրագրի անդամ։
ՀամագործակցությունԽմբագրել
Հունական Բաց համալսարանը համագործակցում է Եվրոպայի այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ.
- Բրյուսելյան բաց համալսարան (2011 թվականի դեկտեմբերի 20-ից)
- Կիպրոսի բաց համալսարան (2013 թվականի մարտի 1-ից)
- Նիկոսիայի համալսարան (2013 թվականի հունիսի 1-ից)
- Կիպրոսի Եվրոպական համալսարան (2013 թվականի օգոստոսի 1-ից)
- Harocopio University (2014 թվականի փետրվարի 6-ից)
- Արևմտյան Մակեդոնիայի համալսարան (2016 թվականի մարտի 9-ից)
- Թեսալիայի համալսարան (2016 թվականի մարտի 9-ից)
Համալսարանը ըստ մեծության Հունաստանի վեցերորդ պետական համալսարանն է։ Արժանացել է Հունաստանի Կրթության նախարարության գերազանցության նշանի[5]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ (unspecified title) — 2003.
- ↑ Открытый университет Греции. (ռուս.)
- ↑ Distance learning joint MBA programme. Վրոցլավի տնտեսագիտական համալսարանի և Հունական Բաց համալսարանի համագործակցության ծրագիր
- ↑ «Fun in Numbers (FinN)»։ Hellenic Ministry of Education։ Վերցված է հունիսի 18, 2013 (անգլ.)