Նիկոսիայի համալսարան
Նիկոսիայի համալսարան (հուն․՝ Πανεπιστήμιο Λευκωσίας), Կիպրոսի Հանրապետության ամենամեծ մասնավոր համալսարանը, որը ունի մասնաճյուղեր Կիպրոսի երեք քաղաքներում՝ Նիկոսիայում, Լիմասոլում և Լառնակայում[2]։
Նիկոսիայի համալսարան Πανεπιστήμιο Λευκωσίας | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1980 թվական |
Ռեկտոր | Michalis Attalides? |
Անդամակցություն | Եվրոպական Քաղաքական Ինստիտուտների Ցանց և Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նիկոսիա |
Կայք | unic.ac.cy |
Մինչև 2007 թվականը համալսարանը հանդես էր գալիս Ինտերքոմեջ անվանումով։ Այս ուսումնարանը համալսարանի կոչում ստանալուց հետո կոչվեց Կիպրոսի պետական համալսարան։
Նիկոսիայի համալսարանը ունի շուրջ 5000 ուսանողներ, որոնցից 4000-ը Նիկոսիայից են[3][4]։
ՊատմությունԽմբագրել
Նիկոսիայի համալսարանը (որը նախկինում եղել է միջազգային քոլեջ) ներկայումս համարվում է Կիպրոսի ամենահեղինակավոր կառույցներից մեկը, որը հիմնադրվել է 1980 թվականին։
Նիկոսիայի համալսարանը ունի նաև երեք հիմնական մասնաճյուղեր տարբեր քաղաքներում՝Նիկոսիայում, Լիմասոլում և Լառնակայում։
Սկզբում համալսարանը գործել է որպես փոքր ուսումնական հաստատություն, որը կրթում է կիպրացիներին տարբեր մասնագիտական կողմնորոշումներով։
Ներկայումս Նիկոսիայի համալսարանը համարվում է միջազգային համալսարան։ Այստեղի ուսանողները սովորում են անկախ անկախ ազգային և կրոնական դավանանքից։ Այս համալսարանը ապահովում է քաղաքացիների երկաստիճան կրթությունը՝ բակալավրիատ և մագիստրոս։
Բացի այդ այն նաև տալիս է մասնագիտական որակավորում (ACCA, ACA, CAT՝ տարբեր աստիճանով)։
Համալսարանի պատմությունը բնութագրվում է ստրատեգիական աճով։ Այն ներառում է տարբեր ֆակուլտետներ, ինչպես հումանիտար այնպես էլ իրական գիտություններից։ Ֆակուլտետնեից են՝ բժշկություն, իրավագիտություն, տնտեսագիտություն, մաքսային գործ, ծրագրավորում և այլն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ Գլոբալթրեյնինք - Նիկոսիայի համալսարանի մասին
- ↑ Saoulli Alexia (2007-09-13)։ «Cabinet approves three new universities»։ Cyprus Mail։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-02-ին։ Վերցված է 2007-09-13
- ↑ «Entrepreneurial Excellence Awards 2009»։ 2010-05-20։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-13-ին։ Վերցված է 2016-03-21
Արտաքին հղումներԽմբագրել
- Կիպրոսի Նիկոսիայի համալսարանի պաշտոնական կայքը (հուն.)
- Ճարտարագիտական դեպարտամենտ, Նիկոսիայի համալսարանի պաշտոնական կայք Archived 2010-08-03 at the Wayback Machine.
- Կիպրոսում նախկինում գործող ինտերքոլեջի պաշտոնական կայք
- Նիկոսիայի համալսարանի կրթության մասին
- Կիպրոսի Հանրապետության կրթության նախարարություն