Թոմաս Հուդ
Թոմաս Հուդ (անգլ.՝ Thomas Hood, մայիսի 23, 1799[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4][5][…] - մայիսի 3, 1845[1][2][3][…], Մադագասկար[6][4] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), անգլիացի բանաստեղծ։ Պարբերաբար թղթակցել է The London Magazine, Athenaeum, and Punch ամսագրերին։ Ավելի ուշ հենց ինքն է ամսագիր հիմնել ու հրատարակել՝այնտեղ հիմնականում լույս ընծայելով իր իսկ երկերը։
Թոմաս Հուդ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1799[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4][5][…] |
Վախճանվել է | մայիսի 3, 1845[1][2][3][…] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Մադագասկար[6][4] կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Գերեզման | Tomb Of Thomas Hood |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, երգիծաբան, փորագրիչ, խմբագիր և ակնարկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Ժանրեր | երգիծանք |
Ամուսին | Ջեյն Հուդ |
Զավակներ | Ֆրենսիս Ֆրիլինգ Բրոդերիպ[7] և Թոմ Հուդ[7] |
Թոմաս Հուդ Վիքիքաղվածքում | |
Thomas Hood Վիքիպահեստում |
Իր զավեշտական բանաստեղծությունները («Քմահաճություններ ու տարօրինակություններ», հ. 1-2, 1826-27) ձևավորել է սեփական ծաղրանկարներով։ Հաջողության է հասել հատկապես չարտիստների շրջանում, «Երգ շապկի մասին» (1843) բանաստեղծությամբ։ Ֆրիդրիխ Էնգելսը Հուդին համարել է անգլիացի ժամանակակից բոլոր հումորիստներից ամենատաղանդավորը։ Իսկ Ուիլյամ Մայքլ Ռոսետին 1903 թվականին նրան բնորոշել է որպես «անգլիացի լավագույն բանաստեղծի՝ Շելլիի և Թենիսոնի սերունդների միջակայքում» ("the finest English poet" between the generations of Percy Bysshe Shelley and Alfred, Lord Tennyson)[8]: Թոմաս Հուդը նշանավոր թատերագիր և երգիծաբան Թոմ Հուդի (1835–1874)[9] և մանկագիր Ֆրենսիս Ֆրիլինգ Բրոդերիփի (1830–1878) հայրն էր։
Թոմաս Հուդը, որ ամենևին աչքի չէր ընկնում ամուր կազմվածքով, 41 տարեկանում հաշմանդամ է դարձել, 45 տարեկանում՝ մահացել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Hood, Thomas // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 13. — P. 666—667.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гуд Томас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Garnett R. Hood, Thomas (1799-1845) (DNB00) // Dictionary of National Biography / L. Stephen, S. Lee — London: Smith, Elder & Co., 1885. — Vol. 27. — P. 270—72.
- ↑ 6,0 6,1 6,2 Николюкин А. Н. Гуд // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 7,0 7,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Rossetti, W. M. Biographical Introduction, The Poetical Works of Thomas Hood. (London, 1903).
- ↑ Howes, Craig (2004). «Hood, Thomas [Tom] [known as Thomas Hood the younger] (1835–1874), humorist and journal editor». Oxford Dictionary of National Biography (անգլերեն) (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/13682. Վերցված է 2021-01-02-ին. (Subscription or UK public library membership required.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հուդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հուդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 634)։ |