Տոնիկա, մոնոդիական (կամ մեղեդիական) լադերում՝ լադի միակ հնչյունը, որ հանդես է գալիս որպես կայուն կենտրոն՝ իր շուրջը համախմբելով և դեպի իրեն ձգելով բոլոր մյուս, անկայուն հնչյունները։ Դասական հարմոնիկ լադերում այդ նույն դերը կատարում է նաև տոնիկային հնչյունի վրա կառուցված կոնսոնանս համահնչյունը (լրիվ կամ թերի տոնիկային եռահնչյուն)։ Ամեն մի ստեղծագործություն ավարտվում է տոնիկայով, որի կայունացնող (լարվածությունը պարպող) բնույթին օժանդակում է նաև նրա մետրական դիրքը՝ տակտի մետրական ուժեղ կամ համեմատական ուժեղ շեշտ կրող պահում։ Ժամանակակից երաժշտության մեշ որպես տոնիկա կարող է հանդես գալ նաև որևէ դիսոնանսող համահնչյուն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։