Հովնան Սարգսյան

հայ նկարիչ

Հովնան Սարգսյան (մարտի 13, 1966(1966-03-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Հովնան Սարգսյան
Ծնվել էմարտի 13, 1966(1966-03-13) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականին Երևանում։ 1981-1985 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1990-1995 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

Գործունեություն խմբագրել

1982 թվականին մասնակցել է գեղարվեստի դպրոցի վաթսունամյակին նվիրված ցուցահանդեսին, որտեղ հանդիպել է Սերգեյ Փարաջանովին, որը նկատել է Հովնան Սարգսյանին և արտահայտել իր դրական կարծիքը երիտասարդ նկարչի նկարների մասին։ Հետագայում կտավներից մեկը նկարիչը նվիրաբերել է Սերգեյ Փարաջանովի թանգարանին[1]։

1996 թվականից նկարներով հանդես է եկել Մոսկվայի ցուցասրահներում՝ Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տանը, ՅՈւՆԵՍԿՕ-յի նկարիչների միության ցուցասրահում։ 1997 թվականին ցուցադրվել է Պրահայի “Calamarus“ ցուցասրահում (Չեխիա

1998 թվականին անհատական ցուցահանդեսով ներկայացել է Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

2001 թվականին ցուցադրվել է Փրինսթոնի “Pringle” ցուցասրահում (ԱՄՆ)[3]։ 2001, 2002, 2003 թվականներին ցուցադրվել է Արտ սալոն Մանեժում (Մոսկվա)։ 2003 թվականին ցուցադրվել է Мир Арт ցուցասրահում (Մոսկվա)[4]։

2003 թվականին նկարչի աշխատանքներից մեկը ձեռք է բերվել Զուրաբ Ծերեթելու Ժամանակակից արվեստի թանգարանը (Մոսկվա)։

2006 թվականին մասնակցել է Գելոս աճրդատան աճուրդին (Մոսկվա)[5][6]։ 2008 թվականին մասնակցել է Վիեննայի “Doratea”-ի աճուրդին (Ավստրիա

2009 թվականին մասնակցել է Բուդապեշտի Արտ-փառատոնին (Հունգարիա)։ 2010 թվականից ցուցադրվում է Դալան արտ ցուցասրահում (Երևան)։ 2014 թվականին հանդես է եկել «Art on the Border» ցուցահանդեսում (Հայաստան)։

2015 թվականից ցուցադրվում է Թադէ արտ սրահում (Երևան)[7]։ 2016 թվականից համագործակցել է «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական կազմակերպության հետ, մասնակցել է բարեգործական ցուցահանդեսների[8][9]։

Հովնան Սարգսյանի աշխատանքներից շատերը գտնվում են Ռուսաստանի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի մի շարք մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Овнан Саркисян
  2. «artru.info». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  3. Армянская энциклопедия фонда «Хайазг»
  4. Саркисян Овнан / Sarkisyan Ovnan ГАЛЕРЕЯ «МИР-АРТ»
  5. «Антикварно-Аукционный Дом Гелос». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  6. «Внеочередной антикварный аукцион по итогам аукционов года». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  7. ТАДЕ-КОЛЛЕКЦИЯ РАБОТ ЛУЧШИХ МАСТЕРОВ АРМЕНИИ
  8. «Արթնանալու լավ առիթ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  9. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել