Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ կամ Յան Տոմաշ Յուզեֆովիչ գրական անունը՝ Լեոպոլիտանուս[2] (1662, Լվով – ապրիլի 19, 1728, Լվով), լեհահայ պատմագիր։ Ավարտել է Կրակովի համալսարանը։ 1685 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Գրել է «Դիտողություններ Լվովի արքեպիսկոպոսների կենսագրությունների մասին» լատիներեն պատմական երկը (բնագիրը ոչ լրիվ հրատարակվել է 1888 թվականին, լեհերեն թարգմանությունը՝ 1854 թվականին), որը փաստորեն Արևմտյան Ուկրաինայի 1614-1703 թվականների ժամանակագրությունն է։ Այն արժեքավոր աղբյուր է նաև Ուկրաինայի հայերի պատմության և Հռոմի հետ եկեղեցական բռնիության դեմ նրանց պայքարի ուսումնասիրության համար։ Յոսեֆովիչը հեղինակ է նաև մի օրագրության, որտեղ նկարագրված է 1704 թվականին Լվովի գրավումը շվեդական բանակի կողմից։
Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ
|
---|
 |
Ծնվել է | 1669[1] |
---|
Ծննդավայր | Լվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
---|
Մահացել է | 1729[1] |
---|
Մահվան վայր | Լվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
---|
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
---|
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
---|
Կրթություն | Կրակովի համալսարան |
---|
Մասնագիտություն | գրող և պատմաբան |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Q63869739? |
---|