Հովհաննես Գրիգորի Օհանյան (պարս.՝ اوانس اوهانیانس, հոկտեմբերի 8, 1896(1896-10-08), Մաշհադ, Իրան - 1960, Թեհրան, Իրան), իրանահայ ռեժիսոր, սցենարիստ, գյուտարար և բժիշկ։ Իրանի կինեմատոգրաֆիայի հիմնադիրն է և պարսկական առաջին լիամետրաժ կինոնկարի ստեղծողը։

Հովհաննես Օհանյան
Ծնվել էհոկտեմբերի 8, 1896(1896-10-08)
ԾննդավայրՄաշհադ, Իրան
Մահացել է1960
Մահվան վայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Թուրքմենստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, գիտնական և գյուտարար
IMDbID ID 0644928

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես (Ավանես) Օհանյանը ծնվել է 1896 թվականին (այլ տվյալներով` 1900 թվականին), Իրանի Մաշհադ քաղաքում (այլ տվյալներով` Աշխաբադում)։ Մանկության տարիներին տեղափոխվել է Ռուսաստան։ 1919 թվականին ուսանել է առևտրային գործ` Տաշքենդում գտնվող կոմերցիոն քոլեջում, իսկ Աշխաբադում` իրավաբանություն։ Այնուհետև, 1920 թվականին, Մոսկվայում հաճախել է կինոարվեստի դասընթացների։

 
Կադր «Աբին և Ռաբին» ֆիլմից։ Դերասաններ Ղոլամալի Խան Սոհրաբի Ֆարդը և Մոհամմադ Խան Զարաբին, 1930 թ.

1925 թվականին վերադարձել է Իրան և 1930 թվականին, Թեհրանում հիմնել կինոդերասանի դպրոց[1]։ Նույն թվականին նկարահանել է իրանական առաջին լիամետրաժ «Աբին և Ռաբին» կինոնկարը` Պատ և Պատաշոն զույգի օրինակով։ Նա հանդես էր եկել որպես` սցենարիստ, ռեժիսոր և դերասան։ Կինոնկարը քննադատների և հանդիսատեսի կողմից ստացել է դրական արձագանք։ Դժբախտաբար ֆիլմը չի պահպանվել։ Նրա միակ օրինակը, թողարկվելուց երկու տարի անց, հրդեհի ժամանակ այրվել է Թեհրանի առաջին կինոթատրոններից մեկում։

1934 թվականին նկարահանել է իր երկրորդ` «Հաջի աղան` կինոդերասան» կինոնկարը, որտեղ հանդես է եկել որպես` սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Սակայն ֆիլմը հաջողություն չի ունեցել, որից հետո Հովհաննես Օհանյանը չկարողացավ հետագա գործունեության համար որևէ աջակցություն գտնել։ 1937 թվականին նա մեկնել է Հնդկաստան և Կալկաթայում հիմնել է դերասանական դպրոց։

1947 թվականին վերադարձել է Իրան, սակայն կինոյում աշխատելու նրա ջանքերն ապարդյուն են անցել։ Հովհաննես Օհանյանը հեղինակ է բազմաթիվ գրական ստեղծագործությունների` սցենարների և թատերական դրամաների։ Տիրապետում էր յոթ լեզուների։

Անձնական կյանքը խմբագրել

Հովհաննես Օհանյանը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը Զեմմա Կատչաուրն էր, իսկ երկրորդը` Աշրաֆ Քարիմզադեն։ Ուներ երեք երեխա։

Հովհաննես Օհանյանը մահացել է 61 տարեկանում, Թեհրանում, թշվառության մեջ և բոլորից մոռացված։ Թաղված է Թեհրանի հայկական գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Iranian Movie DataBase اوهانيان - سوره». Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Օհանյան» հոդվածին։