Հովհաննես Տիրացու

հայ նկարիչ

Հովհաննես Տիրացու (անհայտ[1] - անհայտ[1]), հայ նկարիչ։

Հովհաննես Տիրացու
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ապրել և ստեղծագործել է XVIII դարի առաջին կեսին Երուսաղեմում։ Տեղի Սուրբ Հակոբյանց տաճարում պահպանվել են նրա 23 նկարները։ Լավագույններից են «Անառակ որդու վերադարձը», «Մոգերի երկրպագությունը», «Հարսանիք Կանայում», «Համբարձում», «Հոգեգալուստ» ևն։ Կատարել է սյուժեների ազատ ընտրություն, հեռացել սրբապատկերային կանոններից, ձգտել կերպարների ազգային գծերի շեշտադրման, շարժումների միջոցով որոշակի հոգեբանության արտահայտման։ Որպես ֆոն օգտագործել է եվրոպական փորագրությունից վերցված բնանկարներ, երբեմն նույն կտավի վրա տեղադրել կրկնակի սյուժեներ («Ղազարոսի հարությունը» և «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»)։ Գեղանկարչության մեջ առկա է ժամանակի իտալական արվեստի ազդեցությունը։

Գրականություն խմբագրել

  • Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը 17-18-րդ դարերում, Երևան, 1974։
  • Հովսեփյան Գ., Տիրացու Հովհաննես տաղանդավոր նկարիչ ԺԸ դարու առաջին քառորդում, տես նրա Նյութեր և ուսունասիրություններ հայ արվեստի պատմության, հ. 1, Երևան, 1983։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 566