Հովհաննես Մելքոնյան
Հովհաննես Ռուբենի Մելքոնյան (փետրվարի 27, 1937, Անիպեմզա, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 6, 2009, Երևան, Հայաստան), հայ գրող, դրամատուրգ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1969)։
Հովհաննես Մելքոնյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27, 1937 |
Ծննդավայր | Անիպեմզա, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 2009 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և արձակագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1960) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Գարուն, Գրքերի աշխարհ, Գրական թերթ և «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա |
Հովհաննես Մելքոնյան Վիքիքաղվածքում | |
Հովհաննես Մելքոնյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Հովհաննես Մելքոնյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին, ՀԽՍՀ Արթիկի շրջանի Անիպեմզա գյուղում։ 1955 թվականին ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Ղազարոս Աղայանի անվան համար 19 դպրոցը։
1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մամուլում, եղել է «Ավանգարդ» թերթի խմբագրության բաժնի վարիչ, 1965-1968 թթ.՝ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, 1972-1974 թթ.՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Աշխատել է «Գրքերի աշխարհ», «Գրական թերթի» խմբագրություններում, «Սովետական գրող» հրատարակչությունում, հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում։ 1968 թվականից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ, 1988 թվականից՝ առաջին քարտուղար, 1996 թվականից՝ Հայ Գրողների միության նախագահը, 2003 թվականից՝ Գրողների միությունների միջազգային կազմակերպության անդամ։
Մելքոնյանի սցենարով 1979 թվականին նկարահանվել է «Խոնարհվիր վաղվա օրվան» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով, ստեղծագործական թեմատիկայի ընդգրկումը լայն է, բազմաբնույթ, ակունքը ժողովրդական ավանդույթներն են, նյութը՝ ետպատերազմյան և ժամանակակից կյանքը։
Զոհվել է 2009 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ավտովթարից[1][2]։
2014 թվականին Գյումրիի Պիոներական փողոցը վերանվանվել է Հովհաննես Մելքոնյանի անունով։
ՍտեղծագործություններԽմբագրել
Հեղինակ է «Քարավան» (1971 թ.), «Հեռավոր հողի ձայնը» (1973 թ.), «Հարցաքննություն» (1977 թ.), «Մոր ձայնը» (1980 թ.) վիպակների ու պատմվածքների ժողովածուների։ Բեմադրվել են նրա «Հայր Տոնապետի մենախոսությունը» (հեղինակակից՝ Գ․ Չալիկյան, 1973 թ.), «Հրաժարական» (1978 թ.) պիեսները։ Մելքոնյանի սցենարով նկարահանվել է «Խոնարհվիր գալիք օրվան» գեղարվեստական կինոնկարը (1979 թ.)։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նախկին ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Մելքոնյանի ստեղծագործական թեմատիկայի ընդգրկումը լայն է, բազմաբնույթ, ակունքը ժողովրդական ավանդույթներն են, նյութը՝ հետպատերազմյան և ժամանակակից կյանքը[3]։
Մեջբերումներ Հովհաննես ՄելքոնյանիցԽմբագրել
Մեջբերումներ Հովհաննես Մելքոնյանի մասինԽմբագրել
ԵրկերԽմբագրել
ԳրքերԽմբագրել
- Քարավան (վիպակներ), Երևան, 1971, 284 էջ։
- Հեռավոր հողի ձայնը (վիպակ և պատմվածքներ), Երևան, 1973, 284 էջ։
- Հարցաքննություն, Երևան, 1977, 368 էջ։
- Մոր ձայնը, Երևան, 1980, 448 էջ։
- Հիշողության դաշտ, Երևան, 1987, 512 էջ։
- Պատերազմի ծուխը (վիպակներ), Երևան, 1988, 256 էջ։
- Քարոզարան, Երևան, 1990, 200 էջ։
- Աքսորյալի հուշամատյան, Երևան, 1992, 172 էջ։
- Ոճիրի բուրգեր, Երևան, 2001, 546 էջ։
- Մերժված օրենսդիրը, գիրք 1, Երևան, 2006, 304 էջ։
- Մերժված օրենսդիրը, գիրք 2, Երևան, 2006։
- Голос матери : Повести и рассказы, Ереван : Советакан грох, 1985.
ՄամուլԽմբագրել
- Մի կաթիլ ծով (ակնարկ)։ «Գարուն», 1967, № 1։
- Աղջիկներ։ Ժամանակ։ Ասպիրին։ (Պատմվածք)։ «Գարուն», 1967, № 3, էջ 63-66։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հովհաննես Մելքոնյան
- ↑ Հովհաննես Մելքոնյանը՝ բացակա և ներկա
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 396)։ |