Հովհաննես Հովհաննիսյան (քանդակագործ)
հայ քանդակագործ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Գաբրիելի Հովհաննիսյան (1928, հունվարի 2, Երևան - 1995, մայիսի 20, Երևան), հայ քանդակագործ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985)։
Հովհաննես Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1928 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 20, 1995 (67 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1946) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1946 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակի բնագավառում[1][2]։
Գործերից են՝
- Վարդենիս քաղաքի մուտքը (բազալտ, ալյումին, 1968, համահեղինակ՝ Ռաֆայել Եկմալյան, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)
- ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշարձան (տուֆ, 1968, ք․ Գավառ, համահեղինակ՝ Ռաֆայել Եկմալյան, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան) և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Zarkfoundation - Հովհաննես Հովհաննիսյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |