Հովհաննես Անկյուրացի
Հովհաննես Անկյուրատի, Ջուաննի Մոլինո (իտ.՝ Giovanni Molino, ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XVII-րդ դարի հայ տպագրիչ։
Հովհաննես Անկյուրացի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1][2] |
Մահացել է | անհայտ[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տպագրիչ և հասարակական գործիչ |
1630-ական թթ. կեսերին եղել է Զմյուռնիայում Վենետիկի դեսպանի թարգմանը, 1637—41 թվականներին՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ներկայացուցիչը Հռոմում։ Հռոմում եղած ժամանակ հայերեն Աստվածաշունչ տպագրելու համար ձուլել է տվել հայերեն տպատառեր։ Այնուհետև անցել է Վենետիկ և հույն Սալիգադաուի տպարանում 1642-ին իր տառերով տպագրել է Սաղմոսարան, 1643-ին՝ Ներսես Շնորհալու «Ցիսուս որդի»-ն (այդ երկի առաջին հրատարակությունն է), որոնք ունեն տպագրական բարձր արվեստ։ 1660-ին Հովհաննես Անկյուրատու տառերն ու շարվածքը իտալացի տպարանատեր Բովիսը օգտագործել է «Ցիսուս որդու» 2-րդ հրատարակության համար։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 556)։ |