Հովհաննես Ադամյան փողոց (Շուշի)

Հովհաննես Ադամյան փողոց, փողոց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Փողոցն անվանակոչվել է ի պատիվ գունավոր հեռուստատեսության հիմնադիր Հովհաննես Ադամյանի[1]։

Հովհաննես Ադամյան փողոց
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇուշիի շրջան
Գտնվում էՇուշի
Անվանվել էՀովհաննես Ադամյան

2004 թվականին «Շուշի» բարեգործական հիմնադրամը, ելնելով Շուշի քաղաքի զարգացման իր հայեցակարգից, ինչպես և եվրոպական նմանատիպ քաղաքների վերակառուցման փորձից, մշակել էր քաղաքային մի հատվածի` Հովհաննես Ադամյանի անվան փողոցի 19-րդ դարի ճարտարապետական միջավայրի վերականգնման ծրագիրը[1]։ Քաղաքի իշխանություններից ստանալով քաղաքի այդ հատվածի վերակառուցման իրավունքը` «Շուշի» հիմնադրամը պայմանագիր է կնքում իրավաբանական այն սուբյեկտների հետ, որոնք պատրաստ են վերականգնել տվյալ շենքը, նրա շինարարության ավարտից հետո ներդնել շահավետ բիզնես` ելնելով քաղաքի զբոսաշրջության զարգացման պահանջներից[1]։

Փողոցի ամբողջական վերակառուցումը պետք է ավարտվեր 2008 թվականի աշնանը[1]։

Շենքեր և կառույցներ

խմբագրել
  • Ադամյան փողոցի կառուցապատման հատված (19-րդ դար)
  • №1 Բնակելի տուն (19-րդ դար)
  • №3 Բնակելի տուն (19-րդ դար)
  • №5 Բնակելի տուն (19-րդ դար) - եղել է ՀՅԴ բյուրոյի շենքը
  • №5 Բնակելի տան դիմաց - Բնակելի տուն (19-րդ դար)
  • №7 Թաղային աղոթարան («Մարդինլի» մզկիթ, 19-րդ դար)
  • №9 Հասարակական շենք (19-րդ դար)
  • №9 Բնակելի տան դիմաց - Իվան Թևոսյանի բնակելի տուն (19-րդ դար)
  • Ադամյան և Տմբլաչի Խաչանի փողոցների խաչմերուկի արևելյան կողմում- Բնակելի տուն (19-րդ դար)
  • Ադամյան և Թևանի փողոցների խաչմերուկ - Միրզաջան Մահտեսի Հակոբյանի բնակելի տուն (Մահտեսի Հակոբյանի տպարանի շենք)
  • Տմբլաչի Խաչան և Ադամյան փողոցների խաչմերուկի արևմտյան կողմ - Քաղաքային բաղնիքի շենք

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Շուշի հիմնադրամի ընթացիք ծրագիր». shoushi.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել