Հովհաննես Ադամյան

հայ գյուտարար, ճարտարագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Աբգարի Ադամյան (փետրվարի 5 (17), 1879[1][2], Բաքու, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2] - սեպտեմբերի 12, 1932(1932-09-12)[3][1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստատեսության հիմնադիրներից մեկը։

Հովհաննես Ադամյան
Ադամյանը աշխատանքի պահին
Ծնվել էփետրվարի 5 (17), 1879[1][2]
ԾննդավայրԲաքու, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2]
Մահացել էսեպտեմբերի 12, 1932(1932-09-12)[3][1][2] (53 տարեկան)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]
Ազգությունհայ
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[1], Ցյուրիխի համալսարան[1] և HU Berlin[1]

Հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում ավելի քան 20 գյուտերի հեղինակ[4]։

Կենսագրություն

խմբագրել

Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում։ Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը։ Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում՝ նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում[5]։

Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում։ Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ։

Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կատարել մի շարք գյուտեր (1908 թվականին առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը)։ 1913 թվականի վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Պետրոգրադ (Սանկտ Պետերբուգ) մինչև 1932 թվականը։ Այստեղ նույնպես սեփական միջոցներով ստեղծել է լաբորատորիա և շարունակել գիտափորձերը։ Այս ժամանակահատվածում նա ստացել է 21 արտոնագիր, որոնցից երկուսը՝ հեռուստատեսության բնագավառում։ 1918 թվականին նա ստեղծեց Ռուսաստանում առաջին սարքը, որը ցուցադրում էր սև և սպիտակ անշարժ պատկերներ, ինչը մեծ քայլ էր հեռուստատեսության զարգացման բնագավառում[4]։

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ արտասահմանում ներկայացվեց միայն 1928 թ. Մեծ Բրիտանիայում Ջոն Բեյրդի կողմից։

1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն գործող համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար[6]։

Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների։ Տեխնիկական գիտություններին զուգընթաց նա ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և ճարտարապետություն, սիրում էր երաժշտություն, իսկ շախմատի նրա մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները։ Փարիզում եղած ժամանակ նա հանդիպում է ունեցել աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ։ Ադամյանը նաև գեղեցիկ նկարել է. Բեռլինի սրճարաններից մեկում (ընկերների՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ) Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է։

Գործունեություն

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Адамян Ованес Абгарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 Ադամյան Հովհաննես Աբգարի - Սովետական Մեծ Հանրագիտարան
  5. «Адамян Ованес Абгарович | Биографии великих людей». www.great-people.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  6. «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  7. Հակոբյան, Հակոբ Սիմոնի (1968). Հովհաննես Աբգարի Ադամյան։ Գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար. Միտք.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ադամյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ադամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 64