Շուշի հիմնադրամը որպես հասարակական բարեգործական կազմակերպություն պետականորեն գրանցվել է ԼՂՀ Արդարադատության պետվարչության կողմից 2001 թ. ապրիլի 18-ին, իսկ որպես հիմնադրամ վերագրանցվել է ԼՂՀ պետական ռեգիստրի կողմից 2005 թ. մարտի 3-ին։

«Շուշի» հիմնադրամը նպատակ ունի սատարել Արցախի, ինչպես և Շուշի բերդաքաղաքի մշակութային զարգացմանն ու բարոյահոգևոր վերելքին, համակարգող դեր կատարել հայաստանյան ու արտերկրի ներդրողների համար, վերականգնել Շուշի քաղաքը, ձգտելով հնարավոր սահմաններում պահպանել նրա մինչ 1920 թ. ունեցած պատմաճարտարապետական տեսքը, ինչպես և նրա համահայկական մշակութային կենտրոնի դերը, մշտապես պատերազմների թատերաբեմ հանդիսացող բերդաքաղաքը դարձնել խաղաղության և մշակույթի կենտրոն։

«Շուշի» հիմնադրամի հիմնադիրն է գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը։ Հիմնադրամի բարձրագույն օրգանն է Հոգաբարձուների խորհուրդը։ Հիմնադրամը ղեկավարվում է կառավարչի կողմից, որը պատասխանատու է Հոգաբարձուների խորհրդի առաջ։

Արտաքին Հղումներ խմբագրել