Հովհաննես-Սմբատ
Հովհաննես–Սմբատ կամ Սմբատ Գ (- 1041), Բագրատունյաց Հայաստանի թագավոր՝ 1020–ից։ Գագիկ Ա–ի ավագ որդին։
Հովհաննես-Սմբատ | |
---|---|
Թագավոր | |
![]() | |
Իշխանություն | 1020 – 1041 |
Թագադրում | 1020 |
Լրիվ անուն | Հովհաննես-Սմբատ Բագրատունի |
Ծնվել է՝ | մոտ 975 |
Մահացել է՝ | 1041 |
Ազգություն | հայ |
Հարստություն | Բագրատունի |
Նախորդ | Գագիկ Ա |
Հաջորդող | Աշոտ Դ |
Ուղեկից | Ռոմանոս Գ-ի եղբոր դուստրը |
Տոհմ | Բագրատունիներ |
գերիշխան | |
Հայր | Գագիկ Ա |
Մայր | Կատրանիդե Բ |
Երեխաներ | մեկ որդի անունը անհայտ |
Հավատք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
1000 թվականին հոր հրամանով Արծրունի իշխան Ապուսահլից գրավել է Կոգովիտ և Ծաղկոտն գավառները։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի զորքի օժանդակությամբ հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Երկու եղբայրների հաշտեցմանը իր գործուն մասնակցությունն են ունեցել կաթողիկոս Պետրոս Գետադարձը և
սպարապետ Վահրամ Պահլավունին։ Հովհաննես Սմբատի իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Բարսեղ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Բարսեղ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Բարսեղ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին, սակայն հետագայում վերականգնեց շնորհազրկված Պետրոս Ա Գետադարձի իրավունքները։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038-ին վերանորոգել է տվել Հոռոմոսի վանքը։ 1040-ին մասնակցել է Լոռու թագավորություն ներխուժած Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի զորքերի ջախջախմանը։ Հովհաննես-Սմբատի հանձնարարությամբ կազմվել է բժշկարան։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 566)։ ![]() |