Վեստ Սարգիս
քաղաքական գործիչ
Սարգիս Սյունեցի[1] (առավել հայտնի է որպես Վեստ Սարգիս), 11-րդ դարի հայ ազնվական, քաղաքական գործիչ: Դեպի Բյուզանդիան ուղղված համակրանքի համար ստացել է բյուզանդական <<վեստ>> տիտղոսը, որով էլ մեր պատմության մեջ հայտնի է որպես Վեստ Սարգիս[1]։ Մեծ աշխատանք է տարել Բյուզանդական կայսրության տիրապետությունը Հայաստանում տարածելու ուղղությամբ։ Նրա և կաթողիկոս Պետրոս Գետադարձի միջնորդությամբ էՀովհաննես-Սմբատի կողմից՝ 1023թ.՝ Անիի թագավորությունը Բյուզանդիային կտակելու թուղթը տարվել Բարսեղ II-ի մոտ։ Կառուցել է Խծկոնքի վանական համալիրի Սբ. Սարգիս եկեղեցին, որը հայ ճարտարապետական գլուխգործոցներից մեկն է։