Հովիկ Հախվերդյան
Հովիկ Հովհաննեսի Հախվերդյան (մայիսի 13, 1936[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 13, 2016, Երևան, Հայաստան[3]), հայ կինոռեժիսոր, Լևոն Հախվերդյանի եղբայրը, ՀՀ պետական մրցանակակիր (1988 թ.), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006 թ.)։
Հովիկ Հախվերդյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1936[1] |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | մարտի 13, 2016 (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Հայ |
Կրոն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1959) |
Մասնագիտություն | ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է ԵՊՀ (1959 թ.)։ 1959-1961 թվականներին՝ Հայֆիլմի, 1961-1971 թվականներին՝ հեռուստապետկոմի ռեժիսոր, 1971 թվականից՝ «Երևան» ստուդիայի կինոռեժիսոր։ Կինոնկարներից են «Վարդան Աճեմյան» (1972), «Հայաստանի կամերային նվագախումբ» (1973), «Վասպուրական» (1973), «Ավետիք Իսահակյան» (1975), «Գորանի» (1977), «Համո Սահյան» (1981), «Ով, Հայոց աշխարհ» (1998), «Լուսավորչի կանթեղը» (1999) վավերագրական, «Ճանապարհին» (1976), «Սերոբի ծառը» (1978, կարճամետրաժ) գեղարվեստական ֆիլմերը։ 1983 թվականից նկարահանել է «Մատենադարան» ֆիլմաշարը (I-XVIII կինոնկարները, 1983-1994 թվականներին, սցենար Հախվերդյանի և Կիմ Բակշիի)։
ՖիլմերԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1969 | Վարդան Աճեմյան |
1970 | Կեսդարյա տարեգրություն |
1971 | Հայաստանի կամերային անսամբլը |
1973 | Հակոբ Կոջոյան |
1973 | Վասպուրական |
1974 | Արագած |
1974 | Բյուրեղապակի |
1975 | Ավետիք Իսահակյան |
1976 | Ճանապարհին |
1977 | Գորանի |
1978 | Սերոբի ծառը |
1978 | Աշխատող ատոմ |
1979 | Անձամբ պատասխանատու |
1980 | Իմ Հայաստանը |
1981 | Տարիներ, իմ տարիներ |
1983 | Մրցույթ |
1983-1998 | Մատենադարան (I-XX ֆիլմեր) |
2001 | Աղաղակող քարերի երկիրը |
2009 | Նարեկացի որոնելիս |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |